Ներքին 3 տարի առաջ - 19:28 12-12-2022

Ադրբեջանը փակել էի կյանքի ճանապարհը․ լուռ է ՀՀ ԱԳՆ-ն, լուռ է ՀՀ ԱԺ-ն, լուռ է Նիկոլ Փաշինյանը, լուռ է ՀՀ ՄԻՊ գրասենյակը․ Սողոմոնյան

«5165» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ավելի, քան 6 ժամ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը՝ կյանքի ճանապարհը։ Լուռ է ՀՀ ԱԳՆ-ն, լուռ է ՀՀ ԱԺ-ն, լուռ է Նիկոլ Փաշինյանը, լուռ է ՀՀ ՄԻՊ գրասենյակը․․․

Իշխանությունը սովորական մարդկանց խմբից տարբերվում է նրանով, որ արտակարգ ու ճգնաժամային իրավիճակներում որոշում կայացնելու, գործելու կարողություն է հանդես բերում, քանի որ իրեն դրա համար տրված են շատ հնարավորություններ։

Ժողովրդին համոզել են, որ Արցախի գոյության հարցն արդեն ռուս խաղաղապահների պատասխանատվության ներքո է ու ժողովրդի բողոքի սլաքն ուղղորդում են դեպի խաղաղապահները։ Իսկ այդ ընթացքում եթե նախարարը, փոխնախարարները, ԱԺ բարեկամության խմբերը յուրաքանչյուրն իր պատասխանատվության մասով աշխատեին, հիմա մամուլով թնդացրել էին․․․ բայց կարծես տոտալ լռություն է։

Իսկ Բաքուն կրկնելու, խորացնելու է սադրանքները, քանի որ ավելի լավ վիճակ, առիթ կարող է էլ չլինի․ դրածո իշխանություններ, ո՛չ դրսում, ո՛չ ներսում վստահություն չվայելող, պետական այրի կեցվածք չունեցող իշխանավորներ, պառակտված ժողովուրդ․․․ լիներ Հայաստանում համազգային վստահության կառավարություն, համոզված եմ, նման սադրանքների ադրբեջանցիները կվախենային դիմել, բայց քանի դեռ էս վիճակն է, սրտի տրաքոցով նստում ու հետևում ենք վատթարագույնին․․․»։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է