Ներքին 3 տարի առաջ - 21:20 27-10-2022

ՀՀ-ում մարդու կյանքի ապահովության հարցն է՞լ է որոշվում Անկարա-Բրյուսել-Մոսկվա ձևաչափով․ Մենուա Սողոմոնյան

«5165» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը ֆեսբուքյան իր էջում գրել է․ «10 օր է անցել Էդգար Ղազարյանի վրա հարձակման դեպքից, ու նույնիսկ հանցագործները դեռ բացահայտված չեն, և դա այն պարագայում, երբ․

-հարձակումը տեղի է ունեցել օրը ցերեկով, բնակելի շենքի մոտակայքում,

-ֆիզիկական հաշվեհարդարի ակտը երկարատև է եղել, մարդուն տևական ժամանակ ծեծի են ենթարկել,

-տարածքում եղել են տեսանկարահանող սարքեր, որոնք ֆիքսել են հանցագործությունը,

-իմ տեղեկությամբ՝ նույնիսկ ականատես մարդիկ են եղել։

Հիմա հարց իմ ծանոթների էն լայն շրջանակին, ովքեր ինձ երբեմն ասում են, որ իզուր եմ խոսում, քանի որ ամեն ինչ որոշվում է ոչ թե Երևանում, այլ աշխարհաքաղաքական կենտրոններում։ ՀՀ-ում մարդու կյանքի ապահովության հարցն է՞լ է որոշվում Անկարա-Բրյուսել-Մոսկվա ձևաչափով։ Սա է՞լ է այն դեպքը, որ պիտի համակերպվենք, հաշտվենք, ձայն չհանենք․․․ թե՞ որ Աստծու կամքով մարդը չմեռավ, ուրեմն թեմա չկա՞։ Էստեղ է՞լ նիկոլը մեղք չունի, որ օրը ցերեկով տեղի ունեցած հանցագործությունը չի բացահայտվում»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ