Ներքին 3 տարի առաջ - 17:28 11-12-2022

Ադրբեջանը Հայաստանից ռազմատուգանք է պահանջում․ Քրիստինե Վարդանյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանը Հայաստանից ռեպարացիաներ/ռազմատուգանք է պահանջում։
Վերջին օրերին Արցախում տեղի ունեցող զարգացումները նաև այս համատեքստում պետք է դիտարկել։

Երբ Արցախյան հակամարտության հիմքում չես դնում ժողովուրդների ինքնորոշման իրավունքը և անջատում հանուն փրկության սկզբունքը, հակամարտությունը վերածվում է տարածքային վեճի, իսկ հայկական կողմը՝ ագրեսորի։ Իսկ ագրեսոների նկատմամբ կիրառվում են պատժամիջոցներ և նրանց վրա դրվում են տարբեր, այդ թվում նաև ֆինանսական՝ հաճախ բավական ծանր պարտականություններ։

Ադրբեջանը գնում է հենց այս ճանապարհով, որովհետև իրենց համար պատերազմը չի ավարտվել։
Արցախի ընդերքի նկտամամբ վերահսկողության հաստատման փորձերը վկայում են, որ ի տարբերություն մեզ, թշնամին բավական լավ է պատկերացնում Արցախի արժեքը նաև բառի բուն իմաստով։

Իհարկե, շատ խելք պետք չէ հասկանալու համար, որ իրենք չեն պատրաստվում սահմանափակվել միայն Արցախի ընդերքի նկատմամբ վերահսկողությունով։

Ռազմատուգանքի անվան տակ շատ հավանական են Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հանքերի և օգտակար հանածոների նկատմամբ վերահսկողության սահման փորձերը ևս։
Եվ սա այնքան ժամանակ, քանի հայկական կողմը հակամարտությունը չի վերադարձնի ինքնորոշման իրավունքի համար պայքարի ուղեգծի մեջ և չի կարողանա դարձյալ բոլորին համոզել, որ ագրեսորը թուրք-ադրբեջանական տանդեմն է։

Այն պարագայում, երբ Արցախում դեռևս հայտնաբերվում են արգելված զենքի կիրառման հետքեր, երբ Ադրբեջանի դպրոցների և մանկապարտեզների համար տպագրվում են հայաֆոբ նյութեր, երբ Բաքվում գործում է հակամարդկային թանգարանը, երբ հրապարակվում են հայ կանանց մարմինների պղծման ու գերիներին գնդակահարելու ապացույցները, ադրբեջանին որպես ագրեսոր և հայաֆոբ ներկայացնելը դառնում է կամքի հարց և հակառակը՝ դա չանելը ապացուցում է թշնամական շահերի սպասարկու լինելու հանգամանքը»։

Ամենից շատ դիտված

21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին
19:36 Այգավանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրավորներ
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»

Ձեզ գուցե հետաքրքրի