Ներքին 3 տարի առաջ - 16:42 10-12-2022

Մի չարչրկեք մեր չարչրկածը․ Վահագն Ալեքսանյանի կոչը Աննա Հակոբյանին

Նախօրեին ԱԺ-ում նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, իրար հերթ չտալով, փորձում էին հակադարձել Գեղամ Նազարյանին, առ այն, թե հորդորում էին չչարչրկել զոհված զինծառայողների ծանողներին ու նրանց վիշտը չօգտագործել իրենց քաղաքական նպատակների համար, թե բա ընդդիմադիր պատգամավորը տարածում է Ջերմուկցի երեխայի նամակը, բայց բանից պարզվում է՝ Ջերմուկում նման երեխա չկա։

Իհարկե, ՔՊ-ական պատգամավորը չէր կարող առիթը բաց թողնել ու «չչարչրկել» արդեն «չարչրկված» ընդդիմադիր պատգամավորի վրիպակը, հատկապես, որ երեխան նամակում չի նշում, թե ինքը Ջերմուկից է, այլ ասում է, որ հայրն է անհետացել Ջերմուկի դիրքերից։ Ավելին, եթե անգամ 10-ամյա Արամի նամակը ֆեյք է, ապա եթե իշխանական պատգամավորին քաղաքական շահը թույլ տա մի փոքր կիսաբաց անել այդքան պինդ փակած աչքերը, ապա վստահաբար նա կտեսներ բազմաթիվ նման Արամների։ Ավելին, նա գուցե նկատի, որ հայ հասարակության մեջ չկա, որևէ մեկը, ով ավելի շատ նկարներ հրապարակի զոհված զինծառայողների հարազատների հետ ու այդ թեմայով գրառումներ անի ավելի շատ, քան Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։

Oragir.News-ի հետ զույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը, անդրադառնալով Ալեքսանյանի կոչին ու Հակոբյանի վերջին գրառմանը, որտեղ նա անդրադարձել է զոհված զինծառայողների ընտանիքում ծնված երեխաների մկրտությանը, գրել էր, թե «ներկաների զուսպ արցունքներն ու անձայն հեկեկոցները ի վերջո խլացան զուռնա-դհոլի հնչյունների տակ», ասաց, որ այն խեղկատակությունները, որ կազմակերպվում են գործող իշխանությունների կողմից, հնուց եկած վատ ավանդույթի մասին է խոսում։

«Նման դրսևորումների մասին անգամ, թևավոր խոսեր կան, օրինակ, ասում են «Հիվանդ գլխից առողջ գլխի վրա բարդել» կամ «Գողն առաջինն է գողության մասին գոռում», որ դիմացինը իրեն գողության մեջ չմեղադրի»։ Նույնը մենք տեսնում ենք քայլիստների պարագայում։ Այդ նույն պատկառելի մեծ գլուխ ունեցող Ալեքսանյանն աչքի է ընկնում Նիկոլին քծնելու իր մոլուցքով ու զարմանալի չէ, որ այս ամպագորգոռ կոչերը իրեն են պատվիրվել, ու այդ կոչերով ինքը փորձում է չեզոքացնել իշխանամերձ շրջանակների և հատկապես Աննա Հակոբյանի մոլագար կեցվածքը։ Այդ կինը հանգիստ չի մնում և անընդհատ փորձում է անդրադառնալ 44-օրյա պատերազմի զոհերին ու նրանց ընտանիքներին։ Աննա Հակոբյանի մոտ կարծես շեղումներ կա։ Նրա վերջին գրառումից ակնհայտ է դառնում, որ այդ կինը ենթադրաբար խնդիրներ ունի և փորձում է հանրությանը ներկայանալ ու ապացուցել, որ իր համար կարևորը ոչ թե երեխայի անհատականություն է, այլ երեխաների քանակը։ Տպավորություն է, որ նա փորձում է այդ նոր ծնված երեխաներին ներկայացնել որպես զոհված երեխաներին փոխարինող։ Օրինակ, իր համար միևնույն կլինի, եթե իր Աշոտիկը կամ Մարիամիկը զոհվեն, ու այդ երեխաների կորստից հետո երեխաներ ունենա, ինքը կհամարի ու Աշոտիկն ու Մարիամիկը չեն զոհվել, նորից են ծնվել ու վերջ»։

Նա ընդգծեց, որ այդ մարդիկ երեխաներ են ունեցել, մեծացրել են, տվել են պետությանը ծառայությանը, ու պետությունը այդ երեխաների համար պատասխանատու էր 2 տարվա ծառայության ընթացքում։

«Իսկ իրենք տարան 4000-ից ավելի երեխայի սպանեցին, մսաղացի մեջ գցեցին, իսկ 2022 թ-ի սեպտեմբերին 200 -ից ավելի երեխա զոհվեց, հիմա այդ գրառմամբ այդ կինը ի՞նչ է ուզում ասել։ Ես այդ քայլիստներին խորհուրդ կտամ՝ ամպագորգոռ կոչերը դադարեցնեն ու պարզապես լռեն, քանի որ զոհվածների հարազատների նկատմամբ քամահրական վերաբերմունքի մասին է վկայում այն, ինչ տեղի ուենցավ սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում, երբ Նիկոլի ոստիկանությունը այդ մարդկանց «ոտուգլուխ արած» քաշ էր տալիս, էլ չեմ ասում, որ հենց Աննա Հակոբյանն է փորձ անում պառակտել զոհվածների ընտանիքներին, իբրև տեսակցության է գնում ու ուրախության է մասնակցում։ Սա անամոթության գագաթնակետն է։ Եթե իրենք մի քիչ նորմալ մարդիկ լինեին, այդ կոչը նախ Աննա Հակոբյանին կանեին»։

Ամենից շատ դիտված

23:34 Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը. ArmLur.am
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
23:57 Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար
20:38 Դիտարկում եմ Իրանին զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր, քան բոլոր նախորդները․ Թրամփ
23:19 Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» ու վարորդի մարմինը․ մահացածը Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակիցներից է եղել
21:23 Էսօր ամենաշքեղ մամայիս ծնունդն ա. Լուիզա Ներսիսյանի դստեր շնորհավորանքն ու կեսգիշերային անակնկալը
19:28 Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
17:35 Ծորակից եկող ջրից սատկած լեշի հոտ էր գալիս․ ֆեյսբուքյան օգտատեր
18:02 Աշխատավարձերի խորը բևեռացում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. ղեկավարման խնդի՞ր, թե՞ անարդարություն
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում