Ներքին 3 տարի առաջ - 16:11 10-12-2022

Հայաստանում կանցկացվի «Ծրագրավորման ժամ» միջոցառումը

Դեկտեմբերի 11-ին ժամը 11-ին Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում կմեկնարկի «Ծրագրավորման ժամ / Hour of Code» խորագրով միջոցառումը, որի հիմնական նպատակն է երիտասարդների շրջանում հետաքրքրություն առաջացնել ՏՀՏ ոլորտի նկատմամբ։

Համաշխարհային այս նախաձեռնությանը միացել է նաև «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո` իր ծրագրերի շահառու երիտասարդների ակտիվ ներգրավմամբ, ովքեր դպրոցահասակ երեխաներին ներկայացնում են ծրագրավորման լեզուները, ցուցադրում ուսուցողական նյութեր և աջակցում ստացված գիտելիքի կիրառմամբ մշակել պարզ ծրագրեր։

Հայաստանում «Ծրագրավորման ժամ»-ն անցկացվում է Շիրակի մարզում՝ Գյումրու, Ազատանի, Արթիկի, Փանիկի, Մայիսյանի, Ոսկեհասկի, Ղարիբջանյանի, Մարմաշենի, Կապսի, Հացիկի, Հովունու, Լոռու մարզում՝ Վանաձորի, Դարպասի, Մարգահովիտի, Ստեփանավանի, Գյուլագարակի և Երևանում` Երևանի և հարակից մարզերի աշակերտների համար։ Նախաձեռնության կյանքի կոչմանը աջակցում են Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնները, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը և Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը։

Այսպիսով՝ դեկտեմբերի 5-ից 11-ը իրականացվող «Ծրագրավորման ժամ» համաշխարհային նախաձեռնության շրջանակում Հայաստանի մի շարք բնակավայրերի շուրջ 900 դպրոցականներ հնարավորություն են ստացել մեկ ժամվա ընթացքում բացահայտել ծրագրավորման հետաքրքրական աշխարհը և մշակել պարզ ծրագրեր։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է