Մամուլ 2 տարի առաջ - 08:25 27-08-2024

Այլընտրանքը Դվի՞նն է. որտեղ կանցկացվի Արցախին նվիրված միջոցառումը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Մենք գրել էինք, որ ՀՅԴ-ն մտադիր է սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության հռչակագրի ընդունման օրվան նվիրված միջոցառում անցկացնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, սակայն համալիրի ղեկավարությունը նախ մերժել է մեծ դահլիճը տրամադրել, ապա առաջարկել է փոքրը, իսկ մի քանի օր անց նաեւ դրանից է հրաժարվել՝ չեղարկելով ձեռք բերված համաձայնությունը եւ անգամ կնքված պայմանագիրը։ Միջոցառման կազմակերպիչներին փոխանցել են, թե իբր նախնական այլ պայմանավորվածություններ ունեն։

Մենք տեղեկացանք, որ համալիրին որպես այլընտրանք՝ «Դվին» հյուրանոցն է դիտարկվում, ՀՅԴ-ն բանակցում է այս հարցով: Կգա՞ն արդյոք համաձայնության «Դվինի» սեփականատիրոջ հետ, դեռեւս հայտնի չէ։ Նույն օրը նաեւ Բագրատ սրբազանն է Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաք անցկացնելու, որը նույնպես նվիրված կլինի Արցախի անկախության օրվան։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները

Ձեզ գուցե հետաքրքրի