Ներքին 3 տարի առաջ - 14:58 10-12-2022

Վայոց ձորի մարզպետն ընդունել է Ճապոնիայի դեսպանին

Դեկտեմբերի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։ Այս մասին տեղեկացնում են Վայոց ձորի մարզպետարանից:

«Իր ողջույնի խոսքում մարզպետը շնորհակալություն հայտնեց Վայոց ձորի մարզի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար՝ ընդգծելով մարզի տարածքում Ճապոնիայի Կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող բազմաթիվ ծրագրերի արդյունավետությունը, որոնք ուղղված են մարզի բնակիչների կյանքի որակի շարունակական բարելավմանը։

Մարզպետը դեսպանին ներկայացրեց սեպտեմբերի 13-14-ին ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքները։
Դեսպանն իր հերթին առաջարկեց ընդլայնել իրականացվող ծրագրերի աշխարհագրությունը՝ ներառելով համագործակցության նոր ուղղություններ, հույս հայտնելով, որ այդ ծրագրերը, լիովին համահունչ լինելով Հայաստանի Կառավարության գերակայություններին, էլ ավելի կամրապնդեն Հայաստանի և Ճապոնիայի միջև առկա բարեկամական հարաբերությունները։

Կողմերը բարձր գնահատեցին փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված բարեկամական հարաբերությունները, և պատրաստակամություն հայտնեցին քայլեր ձեռնարկել նաև միջտարածաշրջանային համագործակցության զարգացման ուղղությամբ։

Հանդիպման շրջանակներում կողմերն այցելեցին նաև Վայք համայնք, որտեղ տեղի ունեցավ Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ և Մանկական զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Ցերեկային կենտրոնների վերանորոգում և բարեկարգում» ծրագրի «ԶարՄան» կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը։

Մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և բոլոր ներգրավված կողմերին ազգանվեր գործունեության համար, որը միտված է խթանել մարզում կյանքի դժվարին հանգամանքներում հայտնված երեխաների առողջ զարգացումը և սոցիալական հարմարվողականությունը՝ վերանորոգելով և բարելավելով խաղահրապարակներն ու խաղասենյակները Վայոց ձորում Մանկական զարգացման հիմնադրամի կողմից ղեկավարվող մանկական զարգացման կենտրոններում»:

Ամենից շատ դիտված

23:34 Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը. ArmLur.am
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
23:57 Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար
20:38 Դիտարկում եմ Իրանին զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր, քան բոլոր նախորդները․ Թրամփ
23:19 Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» ու վարորդի մարմինը․ մահացածը Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակիցներից է եղել
21:23 Էսօր ամենաշքեղ մամայիս ծնունդն ա. Լուիզա Ներսիսյանի դստեր շնորհավորանքն ու կեսգիշերային անակնկալը
19:28 Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
17:35 Ծորակից եկող ջրից սատկած լեշի հոտ էր գալիս․ ֆեյսբուքյան օգտատեր
18:02 Աշխատավարձերի խորը բևեռացում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. ղեկավարման խնդի՞ր, թե՞ անարդարություն
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում