Տեսանյութ Ներքին 3 տարի առաջ - 17:38 09-12-2022

«Խաղաղության Պայմանագիր» կստորագրվի՞

Ինչպես ավելի վաղ գրել էինք, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի է ունենում համալսարանի ռեկտորի պաշտոնի համար հայտարարված մրցույթը, որի համար հայտ է ներկայացրել 2 անձ՝ գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը և Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը։

Նշենք,որ ռեկտորի ընտրությունը վերապահված էր համալսարանի հոգաբարձուների՝ 20 հոգուց բաղկացած խորհրդին, որի նախագահն է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։ Գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվեց ռեկտորի պաշտոնում՝ ձայների 12-8 հարաբերակցությամբ։

Համալսարանի դասախոս, ԱԺ նախկին նախագաh Տիգրան Թորոսյանը խոսելով ընտրության արդյունքներից ասաց. «Արդյունքը սպասելի էր, որովհետև մոտեցումների, պատկերացումների առումով ահռելի տարբերություն կար։ Իհարկե, միշտ կասկած կար, որ մարդիկ ովքեր համալսարանից չէին քվեարկողները, իրենք կքվեարկեին մյուս թեկնածուի օգտին, որը ենթադրաբար ուրիշների թեկնածուն էր։Բայց կյանքը ցույց տվեց, որ աշխատելու դեպքում, արդար ու ճիշտ լինելու դեպքում ամեն ինչ արդար ավարտվում է»,- ասաց Թորոսյանը։

Հարցին, թե մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիրը կկնքվի, Թորոսյանը պատասխանեց.«Ես չեմ կարող գուշակել, բայց ենթադրում եմ, որ ոչ»։

Մանրամասն՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է