Ուղիղ եթեր
Խոսք 3 տարի առաջ - 16:50 09-12-2022

Առայժմ չեմ գաղտնազերծի Հայաստանի համար ՀԱՊԿ օգնության առաջարկի մանրամասները․ ընդդիմադիր


Մինչև վերջ բացահայտված չէ, թե ինչ է առաջարկել ՀԱՊԿ-ն, ես որոշ տեղեկություններ ունեմ, բայց այս պահին չեմ խոսի այդ մասին։ Դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը։

Նա պարզաբանեց, որ կսպասի մինչև դրանք գաղտնազերծեն «այլ տեղերից»։ «Չեմ ուզում գաղտնազերծել, ոչ թե այն պատճառով, որ դեռ ժամանակը չէ, այլ սպասում եմ, որ տեղեկատվությունն ամբողջական լինի»,- հավելեց պատգամավորը։

Նրա խոսքով, ոչ ոք չի ժխտում, որ Հայաստանի անվտանգության հովանոցից շատ մեծ ակնկալիքներ կան։ Սակայն քաղաքական պատճառներով առաջարկվող օգնությունից հրաժարվելը Մամիջանյանն անընդունելի համարեց։ Նա վստահություն հայտնեց, որ Հայաստանի գործընկերները վաղ թե ուշ կարդարացնեն նրա սպասելիքները։

«Ինչու մի դեպքում մոնիթորինգային առաքելությունը ողջունվում է, իսկ մյուս դեպքում՝ ոչ»,-հռետորական հարց հնչեցրեց նա՝ փորձելով ԵՄ-ն եւ ՀԱՊԿ-ն մի հարթակում դիտարկել, չնայած հենց վերջինս Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության պարտավորություններ ունի։

Հիշեցնենք, որ Երևանում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր ստորագրել Հայաստանի օգնության մասին ՀԱՊԿ ՀԱԽ հռչակագիրը, քանի որ այն քաղաքական գնահատական էր պարունակում ​​Ադրբեջանի կողմից երկրի տարածքի մի մասի օկուպացման վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ
11:00 Քոլեջում խստացված ռեժիմ է