Ներքին 3 տարի առաջ - 14:34 09-12-2022

Հիմա փող չկա՞, թե փող շատ կա. ԱԺ-ում քննարկվում է Ասիական բանկից 100 մլն դոլար պարտք վերցնելու համաձայնագիրը

Ինչո՞ւ ենք նորից պարտք վերցնում. հիմա փող չկա՞, թե՞ շատ կա հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանին, որ ներկայացնում էր Ասիական բանկից նոր վարկի ձեռքբերման համաձայնագիրը:

«2022թ. բյուջեով նախատեսված է եղել ունենալ 3 տոկոսին մոտ դեֆիցիտ, և դրանով էր պայմանավորված, որ պետք է 99 մլրդ դրամ պետք է բյուջետային աջակցության վարկ վերցնել»,- պատասխանեց Հովհաննիսյանը:

«Փող բավական կլիներ, որ պարտք չվերցնեինք, եթե նախորդ ծրագրերը կատարվեին՝ պարտքային թե դրամաշնորհային: Դեկտեմբերի 1-ի դրոթյամբ կապիտալ ծախսերը խայտառակ թերակատարված են: Կառավարությունն այս տարվա համար տնտեսական աճ խոստանում էր ճանապարհաշինության և ջրամբարաշինության միջոցով: Ջրամբարաշինական աշխատանքները կատաստրոֆիկ ձախողել են: Կատարողականը կլոր զրո է»,- հակադարձեց Խաչատրյանը:

Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագրի վավերացումը:
Նախագծով կտրամադրվի 100 մլն դոլար, որը կուղղվի պետական պակասուրդի ֆինանսավորմանը և մի շարք ոլորտներում միջոցառումների և բարեփոխումների իրականացմանը:

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի