Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:42 09-12-2022

Կառավարությունը, որը միշտ քննադատել է վարկային բեռի ավելացումը, աննախադեպ մակարդակի է հացրել պարտքը. Խաչատրյան

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստում, անդրադառնալով հերթական վարկային համաձայնագրի վավերացման վերաբերյալ նախագծին, որով Կառավարությունը կվերցնի 100 միլիոն եվրո վարկ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց, որ Հայաստանի կառավարությունը պարտքով, վարկով գումարներ է վերցրել, բայց ներդրումներ չի կատարել։

«Կապիտալ ծախսերը խրոնիկ թերակատարվում է, որովհետև կառավարությունը սխալ է գնահատել պոտենցիալը։ Չկատարելով՝ խափանել է աճը, իսկ այն աճը, որը մենք տեսնում ենք, դա Կառավարության կամքից անկախ է եղել։ Փոխարենը՝ Կառավարությունը, որը միշտ քննադատել է վարկային բեռի ավելացումը, աննախադեպ մակարդակի է հացրել պարտքը։ ԱՅդ պարտքը թիրախային զարգացմանը միտված պարտք չէ, պարտատոմսեր են, որոնց ծախսային արդյունավետությունը որևէ մեկը չի գնահատել։ Այսպիսի բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորելու համար պարտքեր են, որոնք մենք և մեր սերունդներն են վճարելու. չկա զարգացում»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում