Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 15:17 08-12-2022

Հայաստանը և Թուրքիան կարող են մեկնարկել օդային բեռնափոխադրումները. թուրքական մամուլ

Թուրքական իշխանամետ «Hürriyet Daily News» լրատվականը՝ հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է ներկայումս մեկնարկել է հայ-թուրքական բանակցությունների երկրորդ փուլը։ Այս փուլում հայ և թուրք պաշտոնյաները քննարկում են երկու երկրների միջև օդային բեռնափոխադրումներ մեկնարկելու և Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը բացելու հարցերը։

Հաղորդվում է, որ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը «զգույշ է ընթանում»:

Թուրքական լրատվականը հայտնում է, որ 2022 թվականի փետրվարի 2-ին՝ ամիսներ շարունակ տևած բանակցություններից հետո, մեկնարկեցին Երևան-Ստամբուլ ուղիղ չվերթները։ Այժմ պաշտոնյաները մոտենում են բանակցությունների ավարտին՝ երկու երկրների միջև բեռնափոխադրումներ սկսելու շուրջ։

«Hürriyet Daily News»-ի՝ բանակցություններին ծանոթ աղբյուրների փոխանցմամբ՝ Հայաստանի և Թուրքիայի միջև բեռնափոխադրումները կարող են մեկնարկել մինչև 2022 թվականի ավարտը։ Պաշտոնյաները, որոնց անունները չի հրապարակվում, նշել են, որ Հայաստանը մինչև այժմ թուրքական ապրանքներ էր ձեռք բերում Վրաստանի տարածքով, իսկ բեռնափոխադրումների մեկնարկով թուրքական ապրանքներն ուղիղ թռիչքներով կհասնեն Հայաստան։

Թուրքական լրատվամիջոցը նշում է, որ բանակցություններում քննարկվող մեկ այլ կարևոր հարց էլ Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի բացումն է, որը փակ է դեռևս 1993 թվականի ապրիլից։ Սահմանային անցակետը երկու երկրները կապում է 128 մետր երկարությամբ կամրջով, սակայն մոտ երեք տասնամյակ փակ լինելու պատճառով կամուրջը դարձել է անգործունակ։

Թուրք պաշտոնյաները նշել են, որ կամուրջը պետք է վերանորոգվի, իսկ վերանորոգման շուրջ բանակցությունները սկսվել են մի քանի շաբաթ առաջ։ Միևնույն ժամանակ վերջիններս այս հարցում մոտ ապագայում արդյունք չեն ակնկալում, քանի որ ձյունառատ եղանակը խոչընդոտ է շինարարական աշխատանքների համար։

Հաղորդվում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման երրորդ փուլում բանակցություններ կընթանան երկու երկրների միջև ուղիղ առևտուր սկսելու շուրջ։ «Այդ ուղղությամբ էլ արդեն սկսվել են տեխնիկական աշխատանքները»,- հավելել են պաշտոնյաները։

Հիշեցնենք, որ Թուրքիան առաջին երկրներից մեկն էր, որը 1991 թվականի դեկտեմբերին ճանաչել է Հայաստանի անկախությունը, սակայն մինչև այժմ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել՝ առաջ քաշելով մի շարք նախապայմաններ։ Հայաստանի և Թուրքիայի միջև գործում էր երկու սահմանային անցակետ, սակայն 1993 թվականին, երբ հայկական ուժերն Արցախում ազատագրեցին Քարվաճառը, Թուրքիան փակեց Հայաստանի հետ սահմանային անցակետերը։

Ամենից շատ դիտված

11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
09:20 Փոխթաղապետի 3 տղաները շարունակում են հոր գործը
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն