Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 11:21 08-12-2022

Պատմության թանգարանի ապօրինի կրպակն ապամոնտաժվեց

Մայրաքաղաքի սրտում՝ հենց Հանրապետության հրապարակի Ազգային պատկերասրահի տակ տեղադրված ապօրինի կրպակն ազգային դիմագծի խեղման, պետության ու պետականության դեմքն էր։

Կրպակի ապօրինի թույլտվության արմատները հասնում են մինչև 2016 թվականին, երբ մշակույթի նախարարը դեռ Հասմիկ Պողոսյանն էր։

4 քառ մետրի փոխարեն, որի համար ստացել էին թույլտվություն՝ այն էլ տեղադրել թանգարանի մերսում, ապօրինաբար զբաղեցրել էին 21 քառ մետր։ Հեղափոխությունից հետո միայն կազմվում է արձանագրություն և ուղարկվում Դատախազություն՝ պաշտոնական դիրքի բարաշահման հոդվածով։ Դատախազությունն էլ ուղարկում է ոստիկանություն, որ սկսեն նյութեր պատրաստել:

Ոստիկանությունում գործը կարճվում է՝ հայտարարվելով, որ հանցակազմ չկա։ Իսկ Քաղաքապետարանի առևտրային վարչության պետ Հովիկ Սաֆարյանը հարցի բողոքարկմամբ հասնում է մինչև Վճռաբեկ դատարան։

Այն այսօր առավոտյան, ապամոնտաժվեց։

Ամենից շատ դիտված

21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
18:17 Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի, և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. «Ուժեղ Հայաստան»
19:05 Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո
22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
19:36 Այգավանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրավորներ