Ներքին 3 տարի առաջ - 19:46 07-12-2022

Քաղաքացիներին 24-ժամյա ռեժիմում տեսահսկելու հնարավորություն տվող նախագծին e-draft-ում մասնակիցների 100 տոկոսը դեմ է քվեարկել

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղ է գտել «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի և հարակից իրավական ակտերի նախագծերը, որով նախատեսվում է՝ ուղևորների կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսների և միկրոավտոբուսների ուղեսրահները պետք է ապահովված լինեն անընդմեջ և բարձր որակի (HD) օրվա մութ ժամերին տեսաձայնագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով նկարահանելու և տեսաձայնագրությունն առնվազն 10 օր պահպանելու հնարավորությամբ:

Հարակից՝ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում նշվում է, որ տեսահսկման համակարգերի պարտադիր կահավորումը պետք է իրականացվի այնպես, որ հնարավորություն ունենան տեսահսկելու ավտոբուսի կամ միկրոավտոբուսի ուղեսրահը և ավտոբուսի կամ միկրոավտոբուսի դիմացի հատվածն ամբողջությամբ: Պետք է ապահովվի, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ը ամենօրյա 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով հասանելիություն ունենա նշված պարտադիր տեսահսկման համակարգերին։

Նախագծով նախատեսվում է, որ լիցենզիաներ ստացած իրավաբանական անձինք պարտավոր են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում իրականացնել ավտոբուսների կամ միկրոավտոբուսների ուղեսրահների տեսահսկման համակարգերով ապահովելու պահանջը: Նախագծերի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չի առաջանա:

Նախագծին քվեարկությանը մանակից քաղաքացիների 100 տոկոսը դեմ է քվեարկել ։

Քննարկմանը մասնակից «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ն, անդրադառնալով նախագծին, նշել է, որ կանոնավոր ուղևորափոխադրումների գործունեությունը լիցենզավորման ենթակա չէ, հետևաբար պետք է փոխել ձևակեպումը՝ ավելացնելով նաև անհատ ձեռնարկատերերին։ Ընկերության համար անհասկանալի է՝ ինչու պիտի կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տնտեսվարողները իրականացնեն տեսահսկման համակարգերի ապահովման պահանջը՝ հավելյալ տրանսպորտային միջոցներում ապահովելով նաև որակյալ ինտերնետ կապ ունենալու պահանջը:

Ենթադրում ենք, որ ամենն արվելու է փոխադրող ընկերությունների ֆինանսական միջոցների հաշվին:

«Կարծում ենք, որ տեսահսկման համակարգերի, ինտերնետ կապի ապահովման և ընդհանապես համակարգի անխափան աշխատանքի գլխավոր շահառուն Հայաստանի Հանրապետությունն է, հետևաբար բոլոր պահանջները պետք է կատարվեն պետական բյուջեի հաշվին: Մենք պատրաստ ենք տրամադրել մեր տրանսպորտային միջոցները և ապահովել ադ սարքերի անխափան աշխատանքը»։

Ընկերության համար անհասկանալի է, թե ինչու կանոնավոր ուղևորափոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցներում պետք է կատարվի տեսանկարահանում․ «Առաջարկում ենք պահանջը տարածել նաև ոչ կանոնավոր և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցների վրա: Նման եղանակով հնարավոր կլինի բացահայտել նաև ապօրինի ուղևորափոխադրումներ իրականացնողներին, ինչը միանշանակ դրական ազդեցություն կարող է ունենալ հանցագործությունների և վարչական իրավախախտումների հայտնաբերման արդյունավետությունը բարձրացնելու համար»:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան