Ներքին 3 տարի առաջ - 09:36 07-12-2022

ՔՊ վարչության նիստը վարել է Նիկոլ Փաշինյանը

Դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Քննարկվել են Իջևանի և Փարաքարի տարածքային կազմակերպությունների խորհուրդների նախագահների թեկնածությունները:

Արթուր Ճաղարյանը հաստատվել է Իջևանի, Հրաչյա Շառոյանը Փարաքարի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ։

Քննարկվել են Սպիտակ, Գյումրի և Անի համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքներին առնչվող հարցեր։

Նաև անդրադարձ է կատարվել նախորդիվ կայացված որոշումների կատարման ընթացքին, արդյունքներին և այլ հարցերի։

Ամենից շատ դիտված