Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:37 07-12-2022

Պաշտոնաթող նախագահներին և վարչապետերին պետական պահպանություն կտրամադրվի վարչապետի որոշմամբ․ նոր լիազորություններ Փաշինյանին․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Այսուհետ Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահներին եւ վարչապետներին պետական պահպանություն հնարավոր կլինի տրամադրել միայն վարչապետի որոշմամբ: Այսինքն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ավելացնել իր լիազորությունները, չնայած ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ դեմ էր, որ երկրի ղեկավարն այդքան շատ լիազորություններ ունենա: Հայտնի է, որ դեկտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարելու, որի օրակարգում ընդգրկված է նաեւ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս նախագծերով առաջարկվում է սահմանափակել հանրապետության պաշտոնաթող նախագահներին եւ վարչապետներին տրամադրվող անձնական պետական պահպանության տրամադրման ժամկետները:

Մասնավորապես, առաջարկվում է Հայաստանի Հանրապետության տարածքում հանրապետության նախագահներին եւ վարչապետներին տրամադրվող անձնական պետական պահպանության տրամադրման ժամկետը սահմանափակել համապատասխանաբար 7 եւ 10 տարիներով: Առաջարկվում է նախատեսել նաեւ իրավակարգավորումներ, որոնց պարագայում հանրապետության պաշտոնաթող նախագահներին եւ վարչապետներին օտարերկրյա պետություններում գտնվելու ժամանակ պետական պահպանություն կտրամադրվի մեկ տարվա ընթացքում օտարերկրյա պետություններ կատարվող ոչ ավելի, քան 20 օր ընդհանուր տեւողությամբ այցերի ընթացքում: Այս նախագծով Ազգային անվտանգության ծառայության գրասենյակի կարգավիճակ ունեցող Պետական պահպանման ծառայությունը ունենալու է վարչապետին ենթակա մարմնի կարգավիճակ, ավելին՝ պետական պահպանության ծառայության ղեկավարը նշանակվելու եւ ազատվելու է հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ, իսկ առաջին տեղակալը՝ վարչապետի կողմից՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ներկայացմամբ: Այսինքն՝ այստեղ եւս վարչապետը նոր լիազորություններ կունենա եւ ԱԱԾ-ից կվերցնի ՊՊԾ ծառայությունը՝ տանելով իր ենթակայության տակ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի