Ներքին 3 տարի առաջ - 01:10 07-12-2022

«Շանթ Դաշինքը» ակնկալում է Վարուժան Ավետիսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու հարցի արդարացի լուծում

«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․

«Երևանում տեղի են ունենում բողոքի ցույցեր՝ կապված Վարուժան Ավետիսյանին քաղաքացիական հիվանդանոց տանելու անհրաժեշտությամբ։ Սակայն, վերջին երկու օրերին, տեղեկատվությունից պարզ է դառնում, որ իշխանությունները բիրտ և անհամաչափ ուժ են կիրառել բողոքի ցույցի մասնակիցների նկատմամբ՝ տասնյակ քաղաքացիներին բերման ենթարկելով ոստիկանական բաժանմունքներ, իսկ որոշներին՝ մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց։

Եթե իշխանությունները չեն ցանկանում եվրատեսիլյան այս միջոցառումներն ուղեկցվեն բողոքի ցույցերով, ապա լավագույն լուծումը՝ Վարուժան Ավետիսյանին քաղաքացիական հիվանանդանոց տեղափոխելն է։ Նրա հարազատներն ու ընկերները չեն առաջնորդվելու տոնախմբություններով և միջոցառումներով՝ արդարացիորեն պայքարելով իրենց ընկերոջ, հարազատի առողջության և կյանքի համար։

«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը դատապարտում է բողոքի ցույցի մասնակիցների նկատմամբ բիրտ ուժի կիրառումը, և ակնկալում՝ Վարուժան Ավետիսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու արդարացի լուծումը։

«Շանթ Դաշինքը» հիշեցնում է, որ յուրաքանչյուն ժողովրդավար երկրում, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, ցանկացած քաղաքացի ունի առողջության և կյանքի իրավունք՝ առանց բացառությունների, այդ թվում յուրաքանչյուր բանտարկյալ։

«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցություն,
06.12.2022թ․»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից