Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 20:55 02-12-2022

Բաքվում շարունակում են դժգոհել Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած բանաձևից

Ադրբեջանում տարբեր ամենաբարձր պաշտոնյաների մակարդակով շարունակվում է հիստերիան՝ կապված նոյեմբերի 30-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ընդունված բանաձևի հետ, որն աջակցություն էր հայտնում Հայաստանին և առաջարկում՝ պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ։

Ադրբեջանի մեջլիսի խոսնակ Սաֆիհա Գաֆարովան այսօր դատապարտել է ֆրանսիացի օրենսդիրների կողմից ընդունված որոշումը։ Նա այսօր տեղի ունեցած մեջլիսի լիագումար նիստի ժամանակ Ֆրանսիայի Ազգային ժողովի հակաադրբեջանական բանաձևն անվանել է «միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում»։

Վերջինս Ֆրանսիայի խորհրդարանի որոշումն անվանել է կողմնակալ և անարդարացի։ Գաֆարովան շեշտել է,որ պաշտոնական Բաքուն կտրականապես մերժում է այս որոշումը՝ այն համարելով «քաղաքական երեսպաշտության ցուցադրում»։ «Ֆրանսիայի քայլերը նպաստում են տարածաշրջանում էսկալացիայի առաջացմանն, ինչն անընդունելի է»,- հայտարարել է նա։

Սաբիհա Գաֆարովան դժգոհել է նաև, որ 2020 թվականի աշնանը՝ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ, Ֆրանսիան անտեսել է «Հայաստանի տարածքից իրականացված հրթիռային հարվածները, որոնց հետևանքով Ադրբեջանի խաղաղ բնակիչներ են մահացել»։


Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած բանաձևին արձագանքել է նաև Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևան։ Նա բանաձևը «կողմնակալ» է որակել՝ նշելով, որ այն «չի արտացոլում իրականությունը, սադրիչ բնույթ է կրում և լրջորեն վնասում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին»։

«Ֆրանսիայի Սենատի կողմից 15 օր առաջ ընդունված հակաադրբեջանական բանաձևիցհետո մեր երկրի դեմ ուղղված երկրորդ բանաձևի ընդունումը ևս մեկ անգամ ապացուցում է միջազգային իրավունքի նկատմամբ Ֆրանսիայի խորհրդարանի անհարգալից վերաբերմունքը»,- ասել է Ալիևան։

Ադրբեջանի օմբուդսմենն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ նման բանաձևերը ոչ միայն «խոչընդոտում են Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացին, այլ նաև բացասաբար են անդրադառնում տարածաշրջանում քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունների զարգացման վրա»։

Ալիևան նաև հայտարարել է, որ այս բանաձևով «Փարիզն աջակցում է Ադրբեջանի դեմ էթնիկ և կրոնական ատելության համատեքստում Հայաստանի կողմից իրականացվող օկուպացիոն քաղաքականությանը, հակադրվում է ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքներին», որոնք միջազգային իրավունքի ընդհանուր ընդունված սկզբունքներ են։

Ադրբեջանցի պաշտոնյան հավելել է, որ Ֆրանսիան՝ պաշտպանելով Հայաստանին, որը 30 տարի շարունակ այսպես կոչված օկուպացիայի տակ էր պահում մեկ այլ երկրի տարածքը, անտեսում է մարդու իրավունքներն ու ազատությունները։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել