Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 11:26 16-11-2022

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ֆրանսիայի սենատի ընդունած բանաձևը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է նախօրեին Ֆրանսիայի սենատում ընդունված բանաձևը, որում կոչ էր արվում ադրբեջանական կողմին դուրս բերել իր զինված ուժերը Հայաստանի տարածքից, կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, ինչպես նաև նաև նշվել էր Բաքվի դեմ պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտությունը։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է, բանաձևը «բացարձակապես հեռու է իրականությունից, արտացոլում է կեղծ և զրպարտչական դրույթներ, սադրիչ բնույթ է կրում և միտված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը խաթարելուն»։ Պաշտոնական Բաքուն Փարիզին մեղադրել է կողմնական մոտեցում ցուցաբերելու մեջ։

Հայտարարությունում նշվել է, որ «բանաձևի հեղինակները տեղյակ չեն պատմական փաստերին և տարածաշրջանում տիրող իրավիճակին»։ Ադրբեջանի ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Ֆրանսիայի սենատի բանաձևն այսպես կոչված անտեսում է «Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների գրեթե 30-ամյա օկուպացիան, խաղաղ բնակչության զանգվածային սպանությունները, քաղաքների և գյուղերի ավելումը» և այլն։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևին՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է, որ բանաձևում տեղ գտած մտքերը «զավեշտալի են»։ Հայտարարության համաձայն՝ «Ղարաբաղն Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված անբաժանելի տարածքն է, իսկ այնտեղ ապրող հայ բնակչության իրավունքներն և անվտանգությունն Ադրբեջանի ներքին խնդիրն է»։

«Խրախուսելով Հայաստանի ռևանշիստական ուժերին՝ Սենատի բանաձևը չի նպաստում տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանն ու զարգացմանը և հեռու է բանաձևի վերնագրում նշված կայուն խաղաղության խթան ումից: Մենք կտրականապես մերժում ենք Ֆրանսիայի սենատի ընդունած հերթական բանաձևը», - ասվում է հայտարարությունում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը

Ձեզ գուցե հետաքրքրի