Ներքին 3 տարի առաջ - 17:28 02-12-2022

Ավինյանի արածը քարոզարշավ չէ, այլ լրջագույն PR. արտահերթին է պատրաստվում

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը վերջերս բավական ակտիվ այցեր է կատարում Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններ, հանդիպում բնակիչների հետ, լսում խնդիրներ և ընթացք տալիս դրանց։ Հայտնի է, որ նա քաղաքապետի թեկնածուն է իշխող կուսակցությունից և այս հանդիպումներն ընկալվում են՝ որպես նախընտրական քարոզարշավ։

Առանձնահատուկ պարտքի զգացումով հյուրընկալվեցի Սարի Թաղում բնակվող Լիպարիտ Թովմասյանի ընտանիքի տանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, որը, անում է հիմնականում վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ «Լիպարիտի որդին 44-օրյա պատերազմում անհետ կորած պաշտպաններից է, ում հարազատների կողքին մշտապես լինելը նվազագույնն է, ինչ պետք է անենք որպես համայնք և պետություն»,- գրել էր նա:

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն Oragir.News-ի հետ զրույցում՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք շուտ չի սկսել «իր նախընտրական քարոզարշավը», արդյո՞ք Ավինյանի տարբեր կերպարներին ևս չի ավելանա ևս մեկը՝ պատասխանեց.

«Ես չեմ կարծում, որ Ավինյանը վարչապետի կնոջից է օրինակ վերցրել, այնպես չէ, որ իրենից է։ Այն, որ Ավինյանը նախընտրական փի առ է անում՝ դա փաստ է, այն, որ Ավինյանը ավելի լայն խումբ է հավաքում՝ դա էլ է փաստ՝ սեպտեմբերին կայացող քաղաքապետի ընտրությունների համար՝ դա էլ է փաստ, մնացածն արդեն շատ սուբյեկտիվ բաներ են։

Ավելի լայն քարոզարշավ է անում՝ քան մնացած բոլոր քաղաքապետերը, կամ ավելի շուտ է անում, իսկ դա նշանակում է, որ արտահերթ ընտրությունները մոտ են։ Դա քարոզարշավ չէ, քարոզարշավն այն է, որ քարոզում են, ինքն ավելի շատ փի առ կամպանիա է անում, ես քարոզ չեմ տեսել, ես տեսել եմ լրջագույն փի առ կամպանիա, ինչ վերաբերում է Հայկ Մարությանին՝ ապա նրանք դա շատ պատահական որոշեցին, համեմատելուց էլ պետք է համեմատել այն, ինչն իրար հետ կարելի է համեմատել»։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ