Ներքին 3 տարի առաջ - 14:53 02-12-2022

Ընդդիմության դաշտում ջուրը պղտորողներ կան. Սաղաթելյան

Պետք է հասկանանք ու գնահատենք, թե ինչ է կատարվում ընդդիմության դաշտում. աայսօր ընդդիմությունը չունի այդ ճոխությունը հավելյալ պառակտումների գնալու, իրար ուտելու, իրար վարկաբեկելու: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«ՀՅԴ-ի տեսակետը միշտ եղել է շատ հստակ, մենք այս 2-3 տարվա մեջ ընդդիմադիր դաշտի բախումներին որևէ կերպ մասնակից չենք լինում: Չնայած մենք հաճախ թիրախ ենք դառնում և շատ հետևողականորեն որոշների կողմից վարկաբեկվում, բայց մենք այդ ամենին մաս չենք կազմում: Ոչ թե նրա համար, որ չենք կարող մենք էլ մեր վարձու ստատուս գրողներն ունենալ, այլ նրա համար, որ գտնում ենք՝ ընդդիմությունը պետք է լինի որքան հնարավոր է՝ միասնական, որքան հնարավոր է համախմբված: Մենք մեծ ջանքեր գործադրել ենք այդ ուղղությամբ, քանի որ ուժերը պետք է համախմբել»,- ասաց նա:

Հարցին, թե այսօր որքանո՞վ է ընդդիմությունը համախմբված, Սաղաթելյանը պատասխանեց. «Դժբախտաբար այն համախմբվածությունը, որ պետք է ունենար, չունի: Այս դաշտում ևս ջուրը պղտորողներ կան, որը մեր ընդհանուր գործի շահերից չի բխում»:

Ամենից շատ դիտված

21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել
16:41 ԱՄՆ-ն և Վենեսուելան համատեղ գործողությամբ չեզոքացրել են Նինյո Գերերոյին
23:45 Հորդառատ անձրևներ՝ Մոսկվայում. ջրի տակ են մնացել փողոցներ, ստորգետնյա ավտոկայանատեղիներ և խանութներ
09:00 «Իվենտպրո», թե՞ «Վենտպրո»․ 10 մլն դրամ՝ անհայտ ՍՊԸ-ին. Ավինյանի նոր գործարքը
17:11 Շվեդիան ավիացիա է կիրառել՝ Բալթիկ ծովի վրա ռուսական ռազմական ինքնաթիռների պատճառով
18:52 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը նույն վայրո՞ւմ են հանգստանում. համացանցը քննարկում է զույգի վերամիավորումը