Ներքին 3 տարի առաջ - 00:48 02-12-2022

«Հայաստան» դաշինքի անկուսակցական թեկնածուները կվերցնե՞ն պատգամավորական մանդատները

Ինչպես արդեն հայտնել ենք «Վերածնվող Հայաստան» կուսակցության մանդատը վայր դրած պատգամավորների փոխարեն Ազգային Ժողովում հայտնվելու հնարավորություն ունեն «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակով առաջադրված անկուսակցական Ռուբեն Մելքոնյանը, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչ Մհեր Սահակյանը և անկուսակցական Սայաթ Շիրինյանը։
Ռուբեն Մելքոնյանը 2017 թ. -ից մինչ այժմ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկանն է, օրերս նա կրկին վերընտրվել է այդ պաշտոնում։ Քանի որ ԵՊՀ-ում այս պաշտոնը և պատգամավորական մանդատը անհամատեղելի են՝ Oragir. News-ը հետաքրքրվեց, թե որտեղ է ավելի շատ անելիք տեսնում Մելքոնյանը՝ ԵՊՀ-ում, թե ԱԺ ընդդիմադիր խմբակցությունում։

Նա պատասխանեց, որ երբ օրենքով սահմանված կարգով հերթն իրեն հասնի՝ հանդես կգա հայտարարությամբ։ «Կարծում եմ՝ 1-2 օրվա հարց է, անպայման հայտարարություն կանեմ։ Ամեն դեպքում՝ ասեմ, որ արևելագետն այնտեղ է, որտեղ ավելի շատ օգուտ կարող է տալ պետությանը և հայրենիքին»։

Անկուսակցական Սայաթ Շիրինյանը նույնպես դժվարացավ պատասխանել հարցին, թե վերցնելու է արդյոք մանդատը։

«Հայաստանում չեմ։ Հարցը դեռ իրավական հանգուցալուծում չի ստացել, որ փորձեմ իմ որոշման մասին խոսել»։

Շիրինյանին հարցինք նաև, թե առկա ներքաղաքական իրավիճակում, արդյո՞ք ԱԺ-ում անելիք տեսնում է․ «Դժվարանում եմ ասել, վերջին շրջանում շատ եմ կտրվել, չգիտեմ, թե ինչպես են իրադարձությունները զարգանում»։

Շիրինյանը նաև հայտնեց, առաջիկա 1 շաբաթվա ընթացքում Հայաստանում կլինի և կբարձրաձայնի իր որոշման մասին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է