Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 17:12 01-12-2022

Այս պահին ռազմական էսկալացիայի վտանգ չեմ տեսնում․ Հովիկ Աղազարյան


«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեկտեմբերի 2-ին կմասնակցի Ազգային ժողովի արտահերթ նիստին, որը նախաձեռնել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը: Ինչո՞ւ որոշվեց «Հայաստան» խմբակցության հետ մասնակցել Ազգային ժողովի արտահերթ նիստին, երբ նմանատիպ օրակարգերով այլ նախաձեռնություններ մերժվել էին․ Oragir.News-ը հարցրեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Հովիկ Աղազարյանին։

«Որոշումը, որ նիստը պիտի կայանա, Ազգային ժողովի խորհուրդն է կայացրել։ Այնպես չէ, որ մենք ենք որոշել։ Կարևոր է հարցը, որ բարձրացրել են մեր գործընկերները, և բնականաբար կարող է դառնալ քննարկման առարկա,- ասաց Աղազարյանը,- հետո կտեսնենք՝ այդ քննարկումն ինչ արդյունք կտա»։

Հարցին, թե նիստը որքանով է կապված Հայաստանի անվտանգային խնդիրներին և արդյոք ռազմական գործողությունների ակտիվացման իրական վտանգ տեսնում է՝ Աղազարյանը պատասխանեց․ «Մենք այսպես թե այնպես պատերազմական իրավիճակում ենք։ Ուղղակի հրադադարի ռեժիմում ենք, որը պարբերաբար խախտվում է Ադրբեջանի կողմից, իսկ դա պայմանավորված է մեկ հանգամանքով։ Ադրբեջանը պատերազմի կրակը այսպես կոչված մարմանդ պահում է, որ իրեն հարմար պահի վերածի մեծ պատերազմական հրդեհի։ Բնականաբար, դա մեզ համար նորություն չէ, և դա նորություն չէ աշխարհի շատ ու շատ երկրների համար։ Ադրբեջանի քայլերն այնքան ուղղագիծ են, որ բոլորի համար պարզ է այդ քարոզչական հարթության մեջ պատրաստությունը։ Պատերազմական գործողությունների վերսկսման վտանգ կա, բայց այդ վտանգը թույլ է»։

Աղազարյանի խոսքով՝ աշխատանքներ տարվում են և՛ արտաքին ճակատում, և՛ ներքին։ «Ամեն օր պատրաստվում ենք այդ օրակարգին։ Երբ մենք առաջ քաշեցինք խաղաղության օրակարգը, մենք վստահ էինք, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունը պատրաստ է այդ օրակարգին։ Վերջին դեպքերը ցույց տվեցին, որ ինքն այդ անում է՝ իրական նպատակները քողարկելու նպատակով։

Ես համոզված եմ, որ Ադրբեջանն այլևս չի հաջողի, քանի որ աշխարհն արդեն հասկացել է շատ բան, և հիմա քաղաքական իմաստով մեր դիրքերը շատ ավելի ամուր են։ Իսկ պատերազմը սկսում են կամ պատերազմն ավարտում են ոչ միայն տանկերի ու ավտոմատների քանակի վրա հենվելով, այլև աշխարհում քաղաքական համապատասխան մթնոլորտը ստեղծելու ճանապարհով։ Եվ այդտեղ մենք ուժեղ ենք իրենցից»։

Դիտարկմանը, որ Թուրքիան և Ադրբեջանն իրականում միասնական են, իսկ «աշխարհի հասկանալն» առանձնապես գործուն ազդեցություն չի ունենում՝ Աղազարյանն ասաց․ «Այս պահին Արցախի ժողովուրդը՝ մեր ժողովրդի մի մասը, հայտարարել է իր ինքնորոշման մասին, հիմա թե Ադրբեջանն ինչ դիրքորոշում կունենա, աշխարհն ինչ դիրքորոշում կունենա, դժվար է ասել։ Բայց եթե խնդիրը սրվի, մենք չենք կարող անտարբեր լինել մեր հայրենակիցների ճակատագրի նկատմամբ»։

Եթե աշխարհն ընդունում է խաղաղության օրակարգը, մեզ հետ է, բայց Թուրքիան չի ընդունում, չի՞ ստացվում, որ մեծանում է ռազմական գործողությունների վերսկսման վտանգը՝ հարցրեցինք։ «Այս պահին ռազմական էսկալացիայի վտանգ չեմ տեսնում»,- պատասխանեց Աղազարյանը։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
15:20 Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում գազի ներկրման արժեքը կաճի. Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ