Ներքին 3 տարի առաջ - 14:39 01-12-2022

Կառավարությունը բարձրացրեց թոշակը, բայց համակարգված ձևով չվերանայեց նպաստների ամբողջ համակարգը. տնտեսագետ

«Կառավարությունը նախատեսում էր 2023թ-ի հունվարի մեկից բարձրացնել թոշակները, բայց դա արեց մի քանի ամիս շուտ, նպատակ ունենալով մեղմել այս տարվա բարձր գնաճը, հիշեցնեմ, որ այս տարվա ընթացքում բարձր 8,7 տոկոս գնաճ կա, իսկ սննդամթերքի գներն աճել են 12,7 տոկոս»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ խոսելով Կառավարության 3000 դրամով թոշակները բարձրացնլուց։

Հիշեցնենք՝ Կառավարությունը սեպտեմբերի 1-ից 3000 դրամով ավելացրեց կենսաթոշակները, ինչի պատճառով սոցիալական անապահովության նպաստ ստացող շատ քաղաքացիներ զրկվեցին նպաստից։

«Կառավարությունն այս գնաճը հաշվի առնելով ավելի շուտ սա կազմակերպեց, բայց կառավարության հախուռն, ոչ համակերպված գործունեության արդյունքում, խնդիրներ ունեցանք նպաստների առումով, քանի որ Կառավարությունը պետք է զուգահեռ վերանայեր այդ համակարգը, որ 3000 դրամով թոշակը ավելացնելու դեպքում, քաղաքացիները չզրկվեին նպաստից»,- ասաց Պարսյանը։

Ըստ Պարսյանի՝ Կառավարությունը թոշակների բարձրացման գործընթացում անփույտ է գտնվել, ինչի պատճառով ստեղծվել է նման իրավիճակ։ «Այստեղ պետք է բալային համակարգը փոխվեր, հաշվարկը փոխվեր, որ նպաստառուները չզրկվեին նպաստից։ Կառավարությունը մի կողմից որոշում ընդունեց բարձրացավ թոշակը, բայց համակարգված ձևով չվերանայեց նպաստների ամբողջ համակարգը, ինչի արդյունքում էլ եղավ այս ամբողջ խնդիրները։ Դա ոչ թե կանխամտածված գործունեություն էր, այլ անփույթ, ոչ համակարգված գործունեության արդյունք էր»,- ընդգծեց տնտեսագետը։

Տնտեսագետը ասաց, որ այդ խնդրին լուծում տալու համար հնարավորինս արագ պետք է վերանայվի նպաստների համակարգը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի