Ներքին 3 տարի առաջ - 15:17 30-11-2022

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի ակտիվացում չկա. Անահիտ Ավանեսյան

Հայաստանում կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով պայմանավորված հանգիստ իրավիճակ է, այսօր լրագրողներին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Այս տարի նկատելի է սուր շնչառական վարակների ակտիվացում, բայց նորմայից շեղված ցուցանիշներ չունենք»,- նշեց նա։

Նախարարը հորդորեց պատվաստվել գրիպի դեմ։

«Պատվաստանյութերը ներառում են վտանգավոր շտամերի դեմ հակամարմիններ, ինչը շատ կարևոր է»,- ասաց Ավանեսյանը։

Նա ընդգծեց՝ եթե կան ախտանշաններ, շատ կարևոր է թեստավորվել։

«Եթե անձը դիմել է հիվանդանոց ու ունի ախտանշան, որը կարող է մեզ հուշել, որ կասկած կա, պետք է անվճար թեստավորվի ու վստահ լինենք, որ քովիդը բացառել ենք»,- ասաց նախարարը։

Ավանեսյանի խոսքով՝ կորոնավիրուսի դեպքերի աճ չկա, հիվանդանոցային ծանրաբեռնվածություն գրեթե չկա. միայն մեկ կենտրոն է, որ այս պահին սպասարկում է կորոնավիրուսով հիվանդներին։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»