Ներքին 4 տարի առաջ - 11:36 02-09-2021

Կորոնավիրուսի երիտասարդացում է նկատվում, ներկա պահին վերակենդանացման բաժանմունքում 18 տարեկան երիտասարդ ունենք. Անահիտ Ավանեսյան

Երեկվա դրությամբ իրականացվել է 6.394 թեստավորում, որից 630-ը եղել է դրական, երեկ գրանցվել է 19 մահ, «Դելտա» շտամով 20-28 տարեկան հիվանդներ ունենք, որոնցից մեկը, ցավոք, մահացել է: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում զեկուցեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը ներկայացրեց նաև ներկա դրությամբ հիվանդանողներում տիրող իրավիճակը. «1.600 մահճակալ է ծավալված, որոնցից 1.400-ն արդեն զբաղված է, ծանր վիճակում են գտնվում 650 քաղաքացի, 126-ի վիճակը ծայրահեղ է, 51 քաղաքացի էլ միացված են թթվածնային ապարատին»:

Անահիտ Ավանեսյանը նշեց նաև, որ հիվանդանոցներում հերթեր չեն գոյանում, իսկ հընթացս նոր մահճակալների հարցն է լուծվում:

Ինչ վերաբերում է պատվաստումներին, ապա Անահեսյանն ասաց, որ ընդհանուր առմամբ պատվաստվել է 293.955 քաղաքացի, պատվաստումների օրական թիվը կազմում է 6.227:

«Պատվաստումների հանդեպ մեծ հետաքրքրություն է նկատվում քաղաքացիների շրջանում: Եթե մարտին միայն 10 տոկոսն էր մտածում պատավաստման մասին, ապա հիմա միանգամայն այլ պատկեր է՝ 40 տոկոսից ավելին պատվաստումը դիտարկում է կարևոր գործիք ու պատրաստ է պատվաստել: Իհարկե, դեռ աշխատելու շատ տեղ կա»,- ամփոփեց նախարարը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել