Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 3 տարի առաջ - 21:00 28-11-2022

Ո՛չ էկոնոմիկա ունենք, ո՛չ էլ նախարար․ հարցում

Նախօրեին լրացել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի պաշտոնավարման երկրորդ տարին։ Oragir.News-ն այսօր շրջել է մայրաքաղաքի փողոցներում՝ պարզելու, թե մեր հայրենակիցներն ինչ կարծիք ունեն նախարարի կատարած աշխատանքի վերաբերյալ։ Քաղաքացիների մի մասը մեզ հետ զրույցում ասաց, որ անգամ չի ճանաչում երկու տարի պաշտոնավարած նախարարին, մի մասը դրական գնահատական տվեց նրա աշխատանքին, իսկ հարցվածների մյուս հատվածը խիստ բացասական գնահատական հնչեցրեց։
«Ընդհանրապես պետությունը քանդել են։ Վարչապետ էլ չունենք, նախարար էլ չունենք, էկոնոմիկա էլ չունենք, դիվանագիտություն էլ չունենք, հասարակ հասկացողություն էլ չունենք»,- ասաց քաղաքացներից մեկը։

Անդրադառնալով թռիչքային տնտեսական աճի վերաբերյալ Վահան Քերոբյանի հնչեցրած հայտարարություններին՝ քաղաքացին ասաց, որ այդ աճը զգացել են միայն պաշտոնյաները։
«Դուք տեսնո՞ւմ եք աճը։ Աճը՝ այո՛․․․ իրենց պարգևավճարները, իրենց մեքենաները, իրենց բժշկական ապահովագրությունը, ամեն ինչն աճել է, բայց մեր՝ հասարակ ժողովրդի ոչ մի բանն էլճչի աճել ,- ասաց նա»։

Հարցման մյուս մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան