Արտաքին 3 տարի առաջ - 13:22 28-11-2022

Կիևում տոնածառ կդնեն, չի կարելի թույլ տալ, որ Պուտինը գողանա մեր Սուրբ ծնունդը. Կլիչկո

Կիևի տարբեր շրջաններում տոնածառներ կդնեն, այդ թվում և Սոֆիայի հրապարակում։ Բայց այս տարի մայրաքաղաքում զանգվածային միջոցառումներ և համերգային ծրագրեր չեն լինի։ Այս մասին Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ասել է «ՌԲԿ-Ուկրաինա»-ի հարցազրույցում։

Նա նշել է, որ ամեն օր շփվում է ուկրաինացի զինվորականների հետ։ Նրա խոսքով՝ մարտիկները կցանկանային, որպեսզի Կիևում տոնածառ լինի, և իրենց երեխաներն ամանորյա տրամադրություն ունենան։

«Մենք հասկանում ենք, որ զանգվածային միջոցառումներն արգելված են ռազմական ժամանակաշրջանում։ Եվ դրանք ոչ մի դեպքում չեն լինելու։ Բայց Նոր տարին և Սուրբ ծնունդը ոչ ոք չի պատրաստվում չեղարկել։ Եվ Նոր տարվա մթնոլորտը պետք է լինի։ Չի կարելի թույլ տալ, որ Պուտինը գողանա մեր Սուրբ ծնունդը։ Չնայած տարբեր կողմերից հնչող տարբեր կարծիքներին՝ պե՞տք է, թե՞ ոչ, մենք դիմել ենք բիզնեսին, որը համաձայնել է ոչ բյուջետային փողերով, այլ իրենց մասնավոր միջոցներով տոնածառներ տեղադրել՝ առանց ամանորյա պաթոսի»,- ասել է Կլիչկոն։

Քաղաքապետը նշել է, որ Կիևում տոնածառներ կլինեն մի քանի տեղերում, այդ թվում եւ Սոֆիայի հրապարակում։

«Բայց մենք որոշել ենք՝ առանց զանգվածային միջոցառումների, առանց համերգային ծրագրերի, առանց ֆասթֆուդի։ Միայն տոնածառ կդրվի, որպեսզի մեր երեխաներին հիշեցնի ամանորյա տրամադրության մասին։ Գիտեք, չենք ուզում երեխաներից խլել Սուրբ Նիկոլային...»,- ավելացրել է Կլիչկոն։

Հիշենենք, որ ավելի վաղ տեղեկացվել էր, որ մայրաքաղաքում ամանորյա տոնածառի տեղադրման մասին որոշումն ընդունվել է պաշտպանության ուժերի հետ խորհրդակցություններից հետո։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում