Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 20:25 05-06-2022

Առաջնորդվում են մի պարզ շահով, որ Նիկոլը մնա վարչապետ ու ամենքն իր պաշտոնի համաչափ մի բան գողանա՝ տանի տուն. Թ. Ավետիսյան

«Ժողովրդավարության հիմքը մարդկանց բարեկեցությունն է»,- այս մասին Ֆրանսիայի հրապարակում «Ինչպիսի Հայաստանի համար ենք պայքարում» քննարկման ընթացքում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Ավետիսյանի խոսքով՝ սոցիալական ծանր բեռի տակ կքած մարդկանց քանակը ՀՀ-ում կազմում է 50 %, իսկ այդ պայմաններում բացառված է ունենալ ժողովրդավարություն։

«Ում ինչ պետք էր, դա էլ՝ խոստանում էին։ Աղքատին ասում էին կվերացնենք աղքատությունը, միջին խավին ասում էին դու էլ՛ ավելի լավ ես ապրելու, ասում էին երջանկություն ենք բերելու ընտանիքներում, գործազրկությունը կրճատելու ենք անհամեմատ, իսկ նպաստից ՝ մարդկանց տանելու ենք դեպի աշխատանք, բայց հետո, հայ մարդուն Փաշինյանն ասաց, որ եթե վատ է ապրում, ուրեմն աղքատությունն իր գլխում է»։

Ավետիսկայնի խոսքով , իշխանությունը չի առաջնորդվում պետական շահով. «Նրանք առաջնորդվում են մի պարզ շահով, որ Նիկոլը մնա վարչապետ, անվտանգությունը իրենց և իրենց ընտանիքների՝ պաշտպանեն, իրենք ստանան աշխատավարձ, պարգևավճարներ, միլիոնավոր դրամի եկամուտներ ու ամեն մեկն իր պաշտոնի համաչափ մի բան գողոնա՝ տանի տուն»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը