Ներքին 3 տարի առաջ - 11:11 28-11-2022

Հաշմանդամություն ստացած տղաներին նվիրված համերգի ժամանակ ոչ ոք չհիշեց զոհված տղաներին․ Աննա Հակոբյան

Արամ Խաչատրյան համերգասրահում հենց նոր վերջացավ «Զինվորի տան»-ը նվիրված բարեգործական համերգը. Բեմում էին աշխարհահռչակ Վլադիմիր Սպիվակովը, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, չքնաղ սոպրանո Աննա Ագլատովան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Նա նաեւ գրել է. «Համերգի ավարտին զինհաշմանդամները Սպիվակովի հետ քոչարի պարեցին։ Բոլորը հուզվեցին, աչքերները սրբեցին, երկար ծափեր հնչեցին։

Մի «աննշան» պահ, սակայն, այդպես էլ ոչ ոք չհիշատակեց։ Պատերազմի ժամանակ հաշմանդամություն ստացած տղաներին նվիրված համերգի ժամանակ ոչ ոք չհիշեց պատերազմի ժամանակ զոհված տղաներին։ Իսկ իմ կողքին, ինչպես արդեն ճանաչում եք, 44-օրյա պատերազմում անմահացած Խաչատուրի եւ Գոռի մայրիկներն էին՝ Նարինեն եւ Լիլյան։ Չգիտեի նրանց ինչ ասել։

Պետք էր բացատրել երեւի, որ մենք ունենք թեմաների խիստ սահմանազատում, իրար չենք խառնում. հաշմանդամություն ստացած զինվորների համար այլ արցունքներ ունենք, զոհվածների համար այլ։

Զոհվածներին, ինչպես արդեն առիթ եմ ունեցել ասելու, հիշում ենք բացառապես իրենց «թեմայի» շրջանակներում։ Դրանից դուրս՝ միայն այն ժամանակ, երբ սեղանին խորոված-քյաբաբն է, իսկ բաժակների մեջ՝ 50 գրամ օղին։ Ահա այդ ժամանակ հոտնկայս խմում ենք մեր հերոսների սուրբ կենացը, դա էլ հիմնականում այն բանի համար, որպեսզի մեզ հասանելիք մի փոր հացը առանց խղճի խայթի կուլ տանք»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը