Ներքին 3 տարի առաջ - 20:29 26-11-2022

Ո՞վ ԱԺ-ում կփոխարինի Արամ Վարդևանյանին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը նախօրեին հայտարարել էր պատգամավորական մանդատը վայր դնելու մասին։ Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, եթե մեկ շաբաթվա ընթացքում Վարդևանյանը ԱԺ նախագահին ներկայացրած գրավոր դիմումը հետ չվերցնի՝ նրա լիազորությունները կհամարվեն դադարեցված։

Արամ Վարդևանյանի լիազորությունների դադարեցումից հետո՝ ԱԺ-ում նրան կփոխարինի «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում 36-րդ համարը՝ անկուսակցական Ռիմա Ղազարյանը։ Ղազարյանն աշխատում է «Վանաձոր» բ/կ-ում որպես բժիշկ։

Ըստ ընտրությունների ընթացքում ներկայացրած հայտարարագրի՝ Ղազարյանը նաև Վանաձորում գտնվող կաթսայատան, հողամասի, արտադրամասի, ինչպես նաև բենզալցակայանի սեփականատեր է։

Նա նաև հայտարարագրել է 58 մլն դրամ, 77 500 դոլար և 38 000 եվրո դրամական միջոցներ։ Եթե Ղազարյանը հրաժարվի մանդատը վերցնելուց, ապա ցուցակում հաջորդը ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն է։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ