Ուղիղ եթեր
Մշակույթ 3 տարի առաջ - 20:32 25-11-2022

Ամենապահանջված և սիրված դերասանը ամբողջ աշխարհում․ այսօր Ժերար Ֆիլիպի հիշատակի օրն է

Այսօր թատրոնի և կինոյի ֆրանսիացի վաղամեռիկ դերասան Ժերար Ֆիլիպի հիշատակի օրն է։

Ժերար Ֆիլիպը իր դերասանական բարձր արվեստով խորը հետք է թողել ֆրանսիական թատրոնի և կինոյի պատմության մեջ։ Նա համարվել է Ֆրանսիայի ամենառոմանտիկ և ամենահմայիչ դերասանը: Կրթություն է ստացել Սբ․ Ստանիսլավի քոլեջում, սակայն ուսումը նրան քիչ էր հետաքրքրում, ընթերցանությունը՝ նույնպես։ Նախընտրում էր ջազը, վոլեյբոլն ու թենիսը։ Ֆիլիպն ընտրում է դերասանի մասնագիտությունը։ Մի քանի փորձից հետո նա ստացել է Միքի դերը Անդրե Ռուսենի «Լրիվ պարզ աղջիկ» կատակերգությունում, որը Կաննում պիտի բեմադրեր Կլոդ Դոֆենը։ Հաջող դեբյուտից հետո Ֆիլիպը հյուրախաղերի է մեկնում ֆրանսիական քաղաքներով՝ Նիցցա, Մարսել, Լիոն։ Նրա մասնակցությունը Անույի «Առանց ուղեբեռի ճանապարհորդը» և Ագեի «Աղջնակը գիտեր․․․» պիեսներում ամենուր մեծ ոգևորությամբ է ընդունվում հանդիսատեսի կողմից։



Իր 15-ամյա ոչ երկարատև կարիերայի ընթացքում Ֆիլիպը հասցրել է նկարահանվել 29 ֆիլմում և հանդիսացել է ամենասիրված, ամենաճանաչված ու ամենապահանջված դերասանը ոչ միայն Ֆրանսիայում, այլև ողջ աշխարհում։ Ֆիլիպի խաղացանկում ոչ միայն ժամանակակից, այլև դասական հերոսներն էին, այդ թվում՝ Ժուլիեն Սորելը, Ուլենշպիգելը, Մեֆիստոֆելը, իշխան Միշկինը, Կալիգուլան, Համբուրգի արքայազնն ու Ռիչարդ Երրորդը։ Եվ նա հանդիսատեսին գերում էր ոչ միայն իր վարպետությամբ, այլև իր անհատականությամբ ու անսպառ հմայքով։



Ֆիլիպը ռոմանտիկական կերպարներ է ստեղծել նաև «Ապուշը» (1946թ., իշխան Միշկին), «Այնպիսի հրաշալի փոքրիկ լողափ» (1949թ.), «Ջուլիետ կամ Երազների բանալին» (1950թ.) և այլ կինոնկարներում:



Ճանաչվել է նաև ուժեղ, պատվախնդիր, կենսուրախ հերոսների դերակատարումներով` Ֆաբրիցիո («Պարմի մենաստանը», 1948թ.), երիտասարդ Ֆաուստ («Սատանայի գեղեցկությունը», 1950թ.): Նրա արվեստում առանձնանում է Ֆանֆան Տյուլպանի դերակատարումը («Ֆանֆան Տյուլպան», 1952թ.). դերասանը ստեղծել է ժողովրդական կենսալի բնավորություն՝ համադրելով հերոսականությունն ու քնարականությունը:

Մահացել է 1959 թվականին՝ 36 տարեկանում։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից