Ավելին 5 տարի առաջ - 20:05 12-05-2021

Ամերիկացի ամենապահանջված նկարչի՝ Ժան Միշել Բասկիայի(SAMO)  կտավն աճուրդում վաճառվել է 93 միլիոն դոլարով

Christie’s-ը Թվիթթերի պաշտոնական էջում հայտնել է աճուրդում վաճառված Ժան Միշել Բասկիայի կտավի մասին: Կտավի վենրնագիրն է «Այս դեպքում», և այն վաճառվել է բավականաչափ թանկ՝ 93 միլիոն դոլարով:

Christe’s-ի աճուրդի ժամանակ գնի սակարկումը կատարվել է հեռախոսազանգով: Հաղթողը պարտավորվել է վճարել 93 միլիոն դոլար, որից 81 միլիոնը կտավի համար և հարկերը,:

Ժան Միշելի կտավների առանձնահատկությունը նեոէքսպրեսիոնիստական ոճն է: Վաճառված կտավում պատկերված է եղել նկարչի առանցքային մոտիվներից մեկը՝ գանգը : Ըստ՝ փորձագետի այն «անցյալի և ներկայի փոխաբերություն է», ներկայում և անցյալում կատարվող համանման դեպքերի խորհրդանիշը: Սևամորթ նկարչի համար այն նաև նյույորքյան փողոցներում ամեն րոպե վտանգի ենթակա աֆրոամերիկացիների խորհրդանիշն է:

2017 թվականին Ժան Բասկիայի կտավներից մեկը կրկին վաճառվել է ռեկորդային գնով, ինչը ամերիկացի նկարիչների աճուրդում վաճառված կտավների պատմության մեջ բացառիկ երևույթ է:

Ժան Միշելը Նյու Յորքի ամենապահանջված նկարիչներից է եղել դեռ 1980 ականներին:

Նրա առաջին նկարները եղել են գրաֆիտե, և հայտնի SAMO ծածկանունով: Սակայն, երբ թերթերը Բասկիային անվանել են գրաֆիտ-նկարիչ, նա հրաժարվել է ծածկանունից՝ հայտարարելով SAMO IS DEAD: Նա կողմնակից է եղել արվեստն առանց որևէ ուղղության մեջ սահմանափակումների:

Չնայած՝ հայտնի նկարիչը մահացել է երեք տասնամյակ առաջ,նրա կտավները շարունակել են լինել ակտուալ շնորհիվ արտահայտված սուր սոցիալական թեմաների: Իսկ նորաձևության ասպարեզում՝ Valentino, Diamond Supply Co, Zara, Supreme, Comme Des Garcons ապրանքանիշները ներկայացել և ներկայանում են այս նկարչի կտավների հիման վրա ստեղծված հավաքածուներով:

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին