Ներքին 3 տարի առաջ - 14:56 25-11-2022

Հայաստանի ու Լիտվայի դատախազությունները կսերտացնեն համագործակցությունը


Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը, Լիտվայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում, նոյեմբերի 24-ին հանդիպել է Լիտվայի գլխավոր դատախազ Նիդա Գրունսկիենեին և քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազությունից։

Հանդիպմանը մասնակցել է նաև Լիտվայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Իգիթյանը:

Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալն ու Լիտվայի գլխավոր դատախազը քննարկել են մի շարք ուղղություններով երկու երկրների դատախազների շարունակական կրթությանն ու բարեվարքության ամրապնդմանը միտված համատեղ դասընթացների և միջոցառումների անցկացման հեռանկարները:

Անահիտ Մանասյանը լիտվացի գործընկերոջ հետ զրույցում նշել է, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունը ձեռնամուխ է եղել կառույցի զարգացման ռազմավարության մշակմանն ու Դատախազության «Օրինականություն» գիտագործնական և ուսումնամեթոդական հանդեսի՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացին՝ այդ հարցում կարևորելով Լիտվայի լավագույն փորձի ուսումնասիրության ու դրա արդյունավետ կիրակման անհրաժեշտությունը՝ այդ թվում նաև փոխայցերի միջոցով:

Անդրադարձ է կատարվել նաև Դատախազություն-ԶԼՄ-ներ, Դատախազություն-հանրություն հաղորդակցության խնդիրներին և այդ ուղղությամբ համագործակցության հնարավորություններին:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են սերտ համագործակցության ուղղությամբ անհրաժեշտ ջանքեր գործադրելու պատրաստակամությունը:

Ամենից շատ դիտված

20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը
20:04 Կալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ հայտարարություն