Ներքին 5 տարի առաջ - 20:20 27-05-2021

Լիտվայի ԱԳՆ-ն մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին  տիրող իրավիճակով

Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին շաբաթներին տիրող իրավիճակով: Ինչպես փոխանցում է Լիտվայի ԱԳ նախարարության պաշտոնական կայքը, հայտարարության մեջ ասված է.

«Մեզ անհանգստացնում են երկու երկրների զինված ուժերի սահմանային բախումների մասին հաղորդագրությունները, որոնք վտանգում են ինչպես զինվորների, այնպես էլ խաղաղ բնակիչների կյանքը: Կոչ ենք անում երկու կողմերին դեէսկալացնել իրավիճակը և դուրս բերել զորքերը: Սահմանի սահմանագծման և սահմանազատման մասին համաձայնություն կարելի է ձեռք բերել միայն բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե սահմանին զորքեր հավաքելով: Մենք շարունակում ենք ուշադիր հետեւել իրավիճակին: Կարծում ենք, որ դեէսկալացիային ուղղված քայլերը կնպաստեն Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանը և հակամարտության խաղաղ կարգավորմանը»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը