ՌԴ-ից Հայաստան մարդկանց հոսքն ու միգրացայի նվազումը կապված է բացառապես ՌԴ-ում տիրող իրավիճակով․ փորձագետ
copy image url

ՌԴ-ից Հայաստան մարդկանց հոսքն ու միգրացայի նվազումը կապված է բացառապես ՌԴ-ում տիրող իրավիճակով․ փորձագետ

Ներքին 2 տարի առաջ - 19:57 17-11-2022
Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների մեջ, այո՛, կան բավականին մեծ թվով հայեր։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։

«Առնվազն այն քանակը, որը դիմել է հեշտացված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ նախկինում ունեցած քաղաքացիությունը վերականգնելու համար, ՌԴ-ից են։ Նրանց կողմից ներկայացված դիմումների թիվը, եթե չեմ սխալվում, 2022 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում հասել է 17-18 հազ․-ի»,- ասաց նա։

Ըստ փորձագետի՝ արձանագրված պատկերն առավելապես պայմանավորված է Ռուսաստանի Դաշնությունում առկա իրավիճակով։

«Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ, Ռուսաստանի կողմի հայտարարված մոբիլիզացիան, այն, որ Ռուսաստանը սանկցիաների տակ է գտնվում, և դրա պատճառով շատերը չեն կարողանում ռուսական անձնագրերով, օրինակ՝ Ռուսաստանից և Հայաստանից մեկնել մեկ այլ երկիր։ Նկատի ունեմ ԵՄ երկրների, ԱՄՆ, Կանադա և այլն, և իրենց ուղղակի անհրաժեշտ է այդ երկրորդ անձնագրի առկայությունը»,- ասաց փորձագետը։

Ըստ նրա՝ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սանկցիաներն ազդել են նաև Հայաստանւոմ միգրացիոն հոսքերի վրա։ Միգրացիոն հոսքերը որոշակի առումով նվազել են դեպի ՌԴ։ Դա ցույց են տալիս նաև ՌԴ միգրացիայի պաշտոնական թվերը, երբ համեմատում ենք նախորդ տարիների ցուցանիշների հետ։ Դա կրկին պայմանավորված է նաև միգրացիայով։ Քաղաքացիություն ունեցող անձանց մեջ մեծ թիվ են կազմել նրանք, որոնք հայկական անձնագրով են հատել սահմանը՝ ՌԴ-ից դուրս գալու և Հայաստան գալու համար»,- ասաց նա։

Միգրացիոն հարցերի փորձագետն անդրադարձավ նաև այս տարվա՝ հատկապես փետրվար-մարտ ամիսներին Հայաստան ժամանած օտարազգիների հարցին։

Ասաց, որ «Գաղտնիք չէ, որ ՌԴ ազգությամբ ոչ հայ բազմաթիվ՝ հիմնականում IT ոլորտի ներկայացուցիչներ իրենց ընկերությունները տեղափոխեցին Հայաստան, կա՛մ այստեղ մասնաճյուղեր բացեցին, կա՛մ ուղղակի ձեռնարկություն բացեցին, կա՛մ էլ ֆրիլանսերները եկան այստեղ։ Փորձում են այստեղից աշխատել, կամ մեր բանկերի միջոցով իրենց գործունեությունը ծավալել արտերկրի իրենց գործատուների հետ, որպեսզի կարողանան գումար վաստակել։ Դա միայն և բացառապես պայմանավորված է ՌԴ իրավիճակով։ Այսինքն, այստեղ ՀՀ ոչինչ չէր կարող անել, որ ՌԴ IT ոլորտի մասնագետները որոշեին գալ ու Հայաստանում գործունեություն ծավալել։Սա արտաքին գործոնի արդյունք է։ Պարզապես Հայաստանն օգտվեց այն իրավիճակից, որ բարձր որոկավորում ունեցող մասնագետները մի հոսքով եկան Հայաստան»,- ասաց նա։

Մասնագետի ներկայացրած տվյալներով՝ Հայաստանի միգրացիոն հոսքերի մեծագույն մասն ուղղված է դեպի Ռուսաստանի Դաշնություն։ Հետևաբար, ըստ նրա, մեր երկրի միգրացիոն պատկերը ուղիղ համեմատական է այդ երկրում տեղի ունեցող ցանկացած իրադարձության հետ։

«Մեր միգրացիոն հոսքերի 90 ու մի քիչ ավել տոկոսը, իսկ աշխատանքային միգրացիայի 95-96 %-ը մշտապես մեկնել է ՌԴ։ Ուստի ՌԴ-ում տեղի ունեցող Միգրացիոն օրենսդրության փոփոխությունները, Ռուսատանի կողմից իրականացվող ռազմականգործողություններն ու մյուս իրադարձություններն ուղիղ ազդում են այդ պատկերի վրա»,- ասաց փորձագետը։

Փորձագետի գնահատմամբ՝ միգրացիոն ներկան պատկերի փոփոխության բնույթը կախված է նրանից, թե ինչ արդյունքով կավարտվի ռուս- ուկրաինական պատերազմը։

Ամենից շատ դիտված