Երևան +14°
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 12:11 25-11-2022

Ալիևը հույս է հայտնել, որ Իրանի չի խոչընդոտի «Զանգեզուրի միջանցք»-ի գործարկմանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի խոչընդոտի այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի գործարկմանը։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական Minval.az լրատվականը, Ալիևն այս մասին ասել է Բաքվում ընթացող «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն եւ տնտեսագիտություն» թեմայով միջազգային համաժողովի ընթացքում։

Ալիևն իր խոսքում ընդգծել է, որ «Զանգեզուրի միջանցք»-ն ուղղված չէ որևէ մեկի դեմ։ Նրա խոսքով միջանցքի գործարկումն օգուտ կբերի բոլոր շահագրգիռ կողմերին։

Ադրբեջանի նախագահը տեղեկացրել է, որ «Զանգեզուրի միջանցք»-ի թեման քննարկել է ռուս պաշտոնյաների հետ իր վերջին հանդիպումների ժամանակ։ Նա միևնույն ժամանակ ընդգծել է, որ «Հայաստանն ի վիճակի է արգելափակել այս միջանցք»-ը։

Բացի այդ Ալիևը շեշտել է, որ Թեհրանը նույնպես չի արգելափակի այս միջանցքը։

«Ինչ վերաբերում է Իրանին, ապա կարծում եմ, որ նա էլ դա չի անի՝ հաշվի առնելով տարածաշրջանային հաղորդակցության նախագծերի նկատմամբ իր հետաքրքրությունը։ Այդ նախագծերն ուղղված չեն որևէ մեկի դեմ, այլ, ընդհակառակը, միայն ի շահ բոլոր շահագրգիռ կողմերի»,- նշել է Ալիևը։



Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ