Ներքին 3 տարի առաջ - 19:33 24-11-2022

Ինքնասպանության փորձ գրեթե չի լինում. հոգեբան

«Ինքնասպանություն գործողների 99 տոկոսը դրան գնում է հոգեկան խանգարումների, գիտակցությունը կորցնելու կամ մթագնելու արդյունքում»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց հոգեբան Արկադի Մեհրաբյանը՝ խոսելով ինքնասպանություններից։

Հոգեբանն ասաց, որ ինքնասպանության գնում են այն մարդիկ, որոնք հայտնվել են փակուղում. «Այնպիսի փախուղային իրավիճակում է հայտնվել մարդը, որ ուրիշ ելք չկա, կարող է լինել նաև այսպիսի միտք՝ ավելի լավ է ես ինձ սպանեմ, քան ինձ սպանեն, կամ ինձ հետ նաև ուրիշներին վնաս չտան, եթե ինքը այնպիսի արարք է կատարել, որ ունի մեղքի զգացում»։

Ըստ հոգեբանի՝ մարդկանց ինքնասպանություն գործելու գաղափարը կարող է լինել կորստից, անզորության զգացումից և այսպես շարունակ։ Հոգեբանը նշեց, որ ինքնասպանություն գործողները ամեն գնով անում են դա. «Եթե հաջողվում է հետ պահել, ուրեմն դա ընդամենը ցուցադրական ելույթ էր՝ ուշադրություն գրավելու։ Ինքնասպանության փորձ գրեթե չի լինում, եթե մարդը մտադրված է իր կյանքին վերջ տալ, ինչո՞ւ պետք է այնպես անի, որ իրեն կարողանան հետ պահել»,- ասաց Մեհրաբյանը և հավելեց. «Շատ հազվադեպ դեպքերում է, որ չի ստացվել կամ փորձել է, ինչ-որ բան անել, բայց ողջ է մնացել, որովհետև այդ տեսել են, հետ են կանգնացրել, ինքը ոչինչ չի կատարել․ դա նշանակում է ինքը ի սկզբանե այդքան մեծ բան չի ունեցել, այո՛, ինքը հուսահատված է եղել, բայց ուզեցել է ուշադրություն գրավել, որպեսզի իրեն ձեռք մեկնող լինի»։

Դիտարկմանը, որ հաճախ ենք լսում դեպքեր, երբ մարդիկ ցանկանում են իրենց կամրջից ցած նետել, բայց բանակցությունների խորհրդների միջոցով հետ են կանգնում այդ մտքից, դա ինքնասպանության փորձ չէ՞, Մեհրաբյանն ասաց. «Մի տոկոս դեպքերում համարվում է, փորձը բնականաբար դա են համարում, որովհետև այլ տերմին չկա։ Ամբողջ գործողությունները, եթե մարդը գիտակցում է և գիտի, թե ինչպես պետք է անի, ինչու է ինքը այնպես անում, որ գան, տեսնեն, մի հատ էլ..., եթե հասել է այն վիճակին, որ մարդուն տեսել են, կարողանում են մոտենալ, բանակցել, դա նշանակում է, որ 50-50 կամ ավելի քիչ է հավանականությունը, որ նա ինսկապես ուզում էր դա անել»։

Հոգեբանը նշեց, որ այն դեպքերում, երբ մարդու ինքնասպանութունը ձախողվում է, ինչ-ինչ պատճառներով չի հաջողվում դա անել, հնարավոր է՝ այդ մարդիկ նորից կրկնեն դա։

«Այն դեպքերում, երբ որ մարդը իսկապես ստիպված է իր կյանքին վերջ տալու, բայց չի ստացվում, կրկնվող ռեցիդիվի հնարավորությունը շատ մեծ է, ինքը միևնույնն է անելու է»։

Հարցին, թե նման դեպքերում հոգեբանի, հոգեբուժի դիմելու անհրաժեշտություն չկա՞, ով մարդուն դուրս կբերի այդ հոգեկան վիճակից, և հաջորդ անգամ այդ քայլին չի գնա, պատասխանեց․ «Անհրաժեշտ է, եթե ինքնասպանությունը չի ստացվել, կամ չի եղել․ էական չէ՝ ինքը ուշադրություն գրավելու համա՞ր է արել, թե՞ իսկապես, եթե անգիտակցաբար է դա գնացել, հնարավոր է հասնել դրական ելքերի։ Պետք է իրեն երկարատև և մշտական հսկողությամբ պառկեցնել, հոգեբուժի, հոգեբանի կոնսուլտացիաներ կազմակերպել և փակուղային իրավիճակներից սկսել ելքեր փնտրել, պատճառները հասկանալ, լուծումներ փնտրել և այսպես շարունակ»։

Ամենից շատ դիտված

20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը
20:04 Կալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ հայտարարություն