Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 13:40 24-11-2022

Հանրակրթության ոլորտում ռազմավարական ներդրումների մեր որոշման թափանիվը սկսել է շարժվել. Փաշինյան

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 24-ի նիստում 2022 թվականի բյուջեի մասին օրենքով հատկացված միջոցներից կատարվեց վերաբաշխում 1 մլրդ 933 մլն դրամի չափով՝ 96 դպրոցի շենքային պայմանների և գույքային հագեցվածությունն ապահովելու նպատակով:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ նախագծով նաև գումար է հատկացվում Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզի որոշ դպրցների՝ գույքային ապահովման նպատակով. «Այս աշխատանքները հնարավորություն են տալիս լուծել մարզպետարանների գույքագրած՝ դպրոցներում առկա հրատապ խնդիրները՝ ջեռուցման, տանիքի և սանհանգույցների վերանորոգման տեսանկյունից»,- ասաց նա:

Դումանյանը նշեց, որ չզեկուցվող փաթեթում ընդգրկված 8 մանկապարտեզի և 13 դպրոցի գույքով ապահովելու որոշումներ են ընդունել. դրանք ընդգրկված են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրում:

«Ինչպես զեկուցվող նախագիծը, այնպես էլ չզեկուցվող հարցերի փաթեթում ընդունված երկու նախագծերն այն որոշումներից են, որոնք համոզված եմ՝ մեծ էներգիա են տալիս, որովհետև մենք տեսնում ենք, որ հանրակրթության ոլորտում ռազմավարական ներդրումներ իրականացնելու մեր որոշման թափանիվը սկսել է շարժվել, և մենք շարունակում ենք խոշոր ներդրումներ անել հանրակրթության և նախադպրոցական կրթության ոլորտում»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը թվարկեց բոլոր դպրոցները և մանկապարտեզները, որոնց ուղղվելու է գումարը. «Նույնիսկ ամենափոքր կոսմետիկ նորոգումները պետք է տեղի ունենան նոր ստանդարտով, ընդ որում՝ միայն ծեփամածիկի որակի մասին չէ խոսքը, այլ նաև դիզայնի»,- հայտարարեց Փաշինյանը և հայտնեց, որ շատ է խոսվել այդ մասին, բայց էլի է խոսելու, քանի դեռ անձամբ իր այցերի ընթացքում ցանկալի որակը չի արձանագրվել:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան