Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 10:57 24-11-2022

Անահիտ Ավանեսյանի իրավաբան լինելը զուտ վերնագիր է․ նախարարը հերթական անգամ պարտվել է դատարանում

Ինչպես հայտնի է, ՀՀ Առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալության նախկին պետը՝ Ծաղիկ Վարդանյանը, դատարանում հաղթել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։

Հիշեցնենք, որ Ծաղիկ Վարդանյանին հայտարարվել է երկու նկատողություն, որից հետո նրան աշխատանքից ազատել էին։ Վարդանյանը՝ Ավանեսյանի որոշումը համարել էր անօրինական, ինչն էլ վիճարկել էր դատարանում։

Վարդանյանի հայցն ընդդեմ Ավանեսյանի բավարարվել է, դատարանը որոշում է կայացրել վերջինիս իր պաշտոնում վերականգնելու եւ վնասը փոխհատուցելու մասով։

Oragir.news-ը հետաքրքրվեց ԱՆ-ից՝ արդյոք բողոքարկելու են դատարանի որոշումը։ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանն ասաց, որ դատարանի որոշումը, միանշանակ, բողոքարկելու են։

Հարցին, թե ինչպես է ստացվում, որ իրավաբան նախարարը պարտվում է դատարանում՝ նա պատասխանեց․ «Չեմ մեկնաբանում, ես վերնագրերը չեմ մեկնաբանում»։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը