Ներքին 3 տարի առաջ - 12:52 23-11-2022

2016-ի և 2020-ի պատերազմների մասնակիցների կրթության և զբաղվածության ապահովման նպատակով եռակողմ հուշագիր է ստորագրվել

Կարևորելով 2016 և 2020թթ․ ռազմական գործողությունների մասնակիցների կրթության, աշխատաշուկայում մրցունակության բարձրացման և զբաղվածության ապահովման ուղղությամբ պետություն-մասնավոր հատված ջանքերի համախմբումը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել։

Նախարարությունից հայտնում են, որ հուշագրի շրջանակում կողմերը պարտավորվել են ստեղծել առցանց հարթակ, որի միջոցով կհամակարգվի պետության, հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների և մասնավոր հատվածի աշխատանքները։

Հարթակը հնարավորություն կտա նույնականացնել շահառուներին, համադրել տարբեր կառույցների կողմից նրանց տրամադրվող ծառայությունները և գնահատված կարիքի հիման վրա ուղղորդել նպատակային աջակցություն ստանալու:

Հարթակում ընդգրկված կառույցները շահառուներին կառաջարկեն ծառայություններ՝ ուղղված զբաղվածության ապահովմանը, կրթության և ուսուցման կազմակերպմանն ու անցկացմանը, սոցիալ-հոգեբանական աջակցությանը, կարիերայի ուղղորդմանը։

Հարթակը պարբերական հրապարակումների միջոցով տեղեկատվություն կտրամադրի նաև շահառուներին ուղղված պետական և մասնավոր աջակցությունների ու ծրագրերի մասին, կներառի հաջողության պատմություններ և այլն։

Հուշագրին միացել են 25-ից ավելի կազմակերպություններ, որոնք նշված ուղղություններով ներկայումս իրականացնում են տարբեր ծրագրեր:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը