Մամուլ 3 տարի առաջ - 08:16 23-11-2022

25 մլն դրամ՝ Մալաթիա-Սեբաստիան զարդարելու համար․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ամանորյա զարդարանքների համար Երեւանի բյուջեից 25 մլն դրամ է տրամադրվել։ Ծառայությունը մատուցելու է «Կոդդարտ գրուպ» ՍՊԸ-ն։ Զարդարման աշխատանքները պետք է ավարտվեն մինչեւ դեկտեմբերի 4-ը ենթադրվում է՝ դեկտեմբերի 5-ին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ»-ի մրցույթից մեկ օր առաջ։

Զարդարվելու է Մալաթիայի Երիտասարդության այգին․ կտեղադրվի տոնածառ, կլինեն դեկորատիվ նվերներ, լույսերի սյունաշար եւ այլն։ Իսկ Քանաքեռ- Զեյթուն շրջանի ամանորյա լուսավորության համար ծախսվելու է 7 մլն դրամ։ Ենթադրվում է, որ «Մանկական Եվրատեսիլի» մասնակիցները Մալաթիա կգնան, իսկ Քանաքեռ-Զեյթուն՝ ոչ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է

Ձեզ գուցե հետաքրքրի