Սպորտ 3 տարի առաջ - 00:23 23-11-2022

Արգենտինան թերագնահատել էր Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի հավաքականին․ Խորեն Հովհաննիսյան

Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հյուրը Երևանի Արարատի և ԽՍՀՄ հավաքականի նախկին ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանն է։ Հարցազրույցի թեման է արգենտինական ողբերգությունը և սաուդյան ֆանտաստիկան։

«Դա մեկ օրվա, մեկ տարվա աշխատանք չէ, Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ղեկավարությունը ժամանակի ընթացքում ճիշտ որոշումներ է կայացրել և ստեղծվել է մի թիմ, որը կարողացավ մեր ֆավորիտներից մեկին՝ Արգենտինայի հավաքականին հաղթել։

Սա անակնկալ էր, որ հաղթեց, բայց հուսով եմ, որ իրենց խմբում թեժ պայքար կլինի, ավելի հետաքրքիր կանցնի։ Սպասվող խաղերում ավելի հետաքրքիր կլինի, թե ով դուրս կգա»։

Հարցին, թե Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ազգային թիմի հաղթանակը երկարատև աշխատանքի արդյունք էր, թե պատահականություն Հովհաննիսյանը ասաց, որ պատահականություն միշտ էլ լինում է ֆուտբոլում, իսկ այստեղ կոնկրետ լուրջ աշխատանք է տարվել և նրանք ապացուցել են, որ իրենց թիմը արաբական երկրների հետ առաջնություններում, ասիական առաջնություններում իրենք լավ տեղեր են զվաղեցրեն, դա նշանակում է, որ լուրջ աշխատանք է տարվել։

Հովհաննիսյանի խոսքով՝ Արգենտինան թերագնահատել էր Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի հավաքականին, հանգիստ դուրս էր եկել, և երբ իրենք գնդակը ընդունեցին, արդեն խառնվեցին։

Հովհաննսիյանի գնահատմամբ՝ այս խաղը անակնկալ էր, Արգենտինայի հավաքականը անակնկալ մատուցեց իր պարտությամբ, իսկ Սաուդյան Արաբիայի հավաքականը լավ էր պատրաստվել։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել

Ձեզ գուցե հետաքրքրի