Հրշեջները մեկուսացրել են Ալափարս գյուղում բռնկված հրդեհը
Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 20-ին, ժամը 16։14-ին ահազանգ է ստացվել, որ Ալափարսի գյուղապետարանի մոտակայքում այրվում է խոտի դեզ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ։