Ներքին 3 տարի առաջ - 17:26 20-11-2022

Վերաքննիչ քրեական դատարանի հարևանությամբ ավտոմեքենաներ են բախվել․ shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում Գարեգին Նժդեհ Վերաքննիչ քրեական գործերով դատարանի հարևանությամբ գտնվող «Տաշիր պիցցա-ի դիմաց բախվել են Toyota Camry, Toyota Corolla և Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով Toyota Camry-ն բախվել է ճամփեզրին բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Opel մակնիշի ավտմեքենային։ Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Շենգավիթ» ԲԿ։

Բժիշկները վիրավորին, մինչև մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Ամենից շատ դիտված