Արտաքին 3 տարի առաջ - 19:59 19-11-2022

Էրդողանը կարևորել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության միջազգային ճանաչումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարի հետ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական «TRT» հեռուստաընկերության լրատվական ծառայությունը՝ հղում անելով Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության հայտարարությանը։

Հաղորդվում է, որ Էրդողանը ևս մեկ անգամ շնորհավորել է Թաթարին՝ Հյուսիսային Կիպրոսի ինքահռչակման 39-րդ տարեդարձի կապակցությամբ, չնայած այն բանին, որ ավելի վաղ այդ առիթով գրավոր ուղերձ էր հղել։ Նա հայտնել է, որ այն բանից հետո, երբ Հյուսիսային Կիպրոսը դիտորդի կարգավիճակով միացավ Թյուրքալեզու պետությունների կազմակերպությանը, ընտանեկան լուսանկարն ամբողջացվել է։

Թուրքիայի առաջնորդը կարևորել է ինքնահռչակ թուրքական պետության միջազգային ճանաչման գործընթացը։ Վերջինս նաև շեշտել է, որ իրենք կշարունակեն Հյուսիսային Կիպրոսի ճանաչման պայքարը՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում միջանգային հանրությանը ուղղված իր «պատմական կոչին համահունչ»։

Ուշագրավ է, որ Թուրքիան, որը Արցախյան հակամարտության, Ղրիմի Ռուսաստանին միացման, ռուս-ուկրաինական պատերազմի և մի շարք այլ նմանատիպ հարցերում աջակցում է պետությունների տարածքային ամբողջականության պահպանմանը, Կիպրոսի հիմնախնդրի դեպքում, որտեղ անմիջականորեն են բախվում են իր շահերը, կողմնակից է ազգերի ինքնորոշման սկզբունքի առաջ մղմանը։

Կիպրոս կղզու հյուսիսային մասը սկսած 1974 թվականից մինչև այսօր օկուպացված է, երբ թուրքական զինված ուժերը ներխուժեցին կղզի և այնտեղ իրենց ռազմական ներկայությունը հաստատեցին։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք

Ձեզ գուցե հետաքրքրի