Ներքին 3 տարի առաջ - 11:49 19-11-2022

Ուկրաինական հակամարտության հետևանքով ՌԴ քաղաքացիների ներհոսքից առավել մեծ օգուտը ստացել է Հայաստանը․ Forbes

Ուկրաինական հակամարտության ֆոնին ՌԴ քաղաքացիների մեծ ներհոսքի շնորհիվ Հայաստանը ՀՆԱ-ի աճով առաջ է անցել ԱՊՀ մյուս բոլոր երկրներից։ ՀՀ-ի տնտեսական աճն այս տարի կարող է հասնել 14%-ի՝ չնայած այն հանգամանքին, որ նախնական կանխատեսումներով այն կազմելու էր 5%։ Ինչպես փոխանցում է Tert.am-ը, այս մասին գրում է հեղինակավոր Forbes ամսագիրը՝ հղում անելով Renaissance Capital ներդրումային ընկերության ուսումնասիրությանը։

Ինչպես նշում է Renaissance Capital-ի՝ Ռուսաստանի և ԱՊՀ-ի հարցերով գլխավոր տնտեսագետ Սոֆյա Դոնեցը, ուկրաինական հակամարտության արդյունքում Հայաստանը դարձել է ռուսների ներհոսքի գլխավոր բենեֆիցիարը։ Վերլուծաբանը ենթադրում է, որ, չնայած նախնական 5% կանխատեսումներին, երկրի ՀՆԱ-ի աճն այս տարի կհասնի մինչև 14%-ի։

ՀՆԱ-ի տարեկան աճի կանխատեսումների բարելավման վրա կազդի ՏՏ ոլորտի բարձր որակավորում ունեցող ռուս մասնագետների ներհոսքը ՀՀ, սակայն, այնուամենայնիվ, տնտեսության այլ ճյուղերը ևս կարող են շահել, պնդում է Սոֆյա Դոնեցը:

«Մենք տեսնում ենք, որ ՏՏ ոլորտն այժմ ՀՆԱ-ի առումով այնքան էլ մեծ չէ, բայց պետությունը նպաստում է ՀՀ տեղափոխվող ՏՏ մասնագետների կամ բիզնեսի տեղայնացմանը, ինչը ձեռնտու է երկրի տնտեսությանը։ Այս ոլորտում մենք կդիտարկենք երկնիշ աճ։ Հյուրանոցային, ռեստորանային, սպասարկման և առևտրի ոլորտները ներկա պահին մինչև 30 տոկոս աճ են գրանցել»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ