Իրավիճակ է փոխվել․ քննիչներն են գնում վարչապետի մոտ՝ հարցաքննելու. Ժողովուրդ
copy image url

Իրավիճակ է փոխվել․ քննիչներն են գնում վարչապետի մոտ՝ հարցաքննելու. Ժողովուրդ

Մամուլ 2 տարի առաջ - 08:19 19-11-2022
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անձամբ չի գնացել Քննչական կոմիտե՝ 44 օրյա պատերազմի առիթով հարուցված քրեական վարույթով հարցաքննության. ՀՀ քննչական կոմիտեի քննիչներն են գնացել Վարչապետի մոտ՝ նրան հարցաքննելու:

«Ժողովուրդ» օրաթերթն իր այս տեղեկությունը փորձեց պարզել հենց Քննչական կոմիտեից, որտեղից ի պատասխան հաղորդեցին. «Հայտնում ենք, որ 2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9 ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի ընթացքում Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական վարույթի նախաքննությունը 2022 թվականի մայիսի 4-ից շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի՝ զինվորական քննչական գլխավոր վարչության՝ հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում։

Սույն քրեական վարույթի շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է վկայի դատավարական կարգավիճակով՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված բոլոր պահանջների պահպանմամբ»:

Նշենք, որ «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության՝ հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում վարչապետ Փաշինյանը որպես վկա է հարցաքննվել:

Նկատենք, որ 2020թ. հունվարի 25-ին՝ Կապանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ (այն ժամանակ, ի դեպ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր խուսափում լրագրողների հետ ուղիղ շփումներից), մեծախոսում էր, թե ինքն այնքան հասանելի է, որ Հատուկ քննչական ծառայությունից հրավեր է ստացել ու վեր է կացել, գնացել հարցաքննության: «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է նախաքննության մարմնի գրասենյակ եւ քննիչի աշխատասենյակում հարցաքննվել:

Ի դեպ, ինձ երեկ էլ հրավիրել են ՀՔԾ, եւ հարցաքննվել եմ նաեւ այնտեղ»,- ասում էր Փաշինյանը: Այսօր, սակայն, իր իսկ բառերով ասած՝ իրավիճակ է փոխվել, եւ արդեն քննիչներն են գնում վարչապետի մոտ՝ հարցաքննելու:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC