Պայմանավորվել ենք՝ կրակոցներ չլինեն, էս ի՞նչ կրակեցիր. ըստ քաղաքագետի` ինչ են քննարկել Պուտինը և Ալիևը
copy image url

Պայմանավորվել ենք՝ կրակոցներ չլինեն, էս ի՞նչ կրակեցիր. ըստ քաղաքագետի` ինչ են քննարկել Պուտինը և Ալիևը

Ներքին 2 տարի առաջ - 23:23 18-11-2022
«Երկու երկրների միջև միջպետական փաստաթղթեր են ստորագրվել, որոնց խնդիրը պետք է հետևյալը մեզ համար լինի․ ոչ թե ինչի՞ համար են ՌԴ-ն ու Ադրբեջանը փաստաթուղթ ստորագրել, իրենք նախկինում էլ են հազարավոր փաստաթղթեր ստորագրել, այլ արդյո՞ք այդ փաստաթղթերը մեր թշնամին մեր դեմ է օգտագործելու կամ հակառակը, մենք կարո՞ղ ենք այդ փաստաթղթերում ստորագրված բոլոր կետերը օգտագործել ի նպաստ մեզ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանը ՌԴ-ի և Ադրբեջանի միջև կնքված պայմանագրի մասին։

Պողոսյանի խոսքով՝ ՌԴ մամուլում հաճախ են պրոհայկական իրականությանը համապատասխանող լուրեր տարածվում, իսկ Ադրբեջանը միանգամից դիմեց այդ նույն փաստաթղթի հիման վրա.
«Ադրբեջանն իր ստորագրված փաստաթղթերում գրված կետերը կարողանում է օգտագործել, հիմա հարցը մնում է մերը, մենք մեր ստորագրած փաստաթղթերում արդյո՞ք ունենք այնպիսի կետեր, որ կարողանանք այնպես անել, որ ՌԴ-Ադրբեջան ստորագրված որևէ փաստաթուղթ չօգտագործվի ի վնաս ՀՀ-ի։ Մեր խնդիրը պետք է դառնա ոչ թե այն, թե ինչ ստորագրեց, այլ թե ոնց ենք օգտագործելու մեր գործիքակազմերը, չէ՞ որ մենք էլ ենք երկիր, որը գնում, փաստաթղթեր է ստորագրում։ Հիմա որ գնացել, Հնդկաստանի հետ պայմանագիր ենք կնքել, ՀՀ-ն չի՞ ասում, Ադրբեջանը չի՞ ասում՝ ինչո՞ւ եք գնացել ստորագրել, բայց նա իր եղածով մտածում է՝ ոնց կարող է դեմն առնել այդ ամենի։ ՀՀ-ն ու ՌԴ-ն ստորագրել են, որ մենք դաշնակիցներ ենք, շատ տասնամյակներ առաջ, բայց եկավ, հասավ այն կետին, որ ինքը մի բան ստորագրեց, որի վրա ինքը կարողացավ օգտագործել ռուսական լրատվականում պահանջի հասնելու համար, իսկ մենք այդքան դաշնակից լինելով, վստահ եմ, այդ նույն փաստաթղթի նման հղում ունենալով՝ երբևէ չենք կարողացել հասնել նրան, որ Ռուսատանից այն մակարդակի ճնշում բարձրացնեն, որտեղ որևէ պրոադրբեջանական դիվանագիտական կամ վճարված լրագրության կամ հաղորդմանը պահանջենք կամ հասնենք նրան, որ իրենք նույնպես ներողություն խնդրեն։ Դրա համար ինչ տարբերություն, թե այս անգամ ինչ են ստորագրել։ Ստորագրվելիքի մեջ չի խնդիրը, այլ այն, թե ինչ ունեմ օգտագործելու, որ իմ շահերը պաշտպանեմ, կամ պետք եղած տեղն այնպիսի բան օգտագործեմ, որ թույլ չտամ՝ որևէ բան իմ շահերի դեմ օգտագործվի»։

Պողոսյանը, պատասխանելով հարցին, թե նոյեմբերի 22-ին՝ Պուտինի ՀՀ այցին ընդառաջ, ինչով է պայմանավորված Պուտին-Ալիև հեռախոսազանգը, ասաց.

«Դրանից որոշ ժամանակ առաջ տեղի է ունեցել Բլինկեն-Ալիև հեռախոսազրույցը, վստահ եմ, որ ամեն օր Ալիև-Էրդողան հեռախոսազրույց է տեղի ունենում։ Երկրորդ հարցի խնդիրը, որ իմանում ենք այն է, որ տեղի են ունենալու ՀԱՊԿ-ի ընտրություններ, և Միշուստինը պետք է գնար այնտեղ, միգուցե Պուտինը ինչ-որ հարցե՞ր ուներ հատուկ քննարկելու իր վարչապետի՝ այնտեղ համապատասխան վերաբերմունք ցույց տալու կամ ծրագրերի մասին։ Պաշտոնական հաղորդագրությունը եղել է այն, որ քննարկել են տրանսպորտային հարցեր, տնտեսական հարցեր, մնում է հասկանալ, թե այդ սիրուն ձևակերպումների ներքո ինչեր է գրված և այլն։ Սկսած նրանից, թե, օրինակ, Պուտինը որոշել է ասել, որ, օրինակ, հումանիտար օգնություն էի ուղարկում իմ զորախմբին դեպի Արցախ, դուրս եկավ այն, որ հնարավոր է այլ քննարկումներ են եղել։ Ցանկացած հարց, վստահ եմ, քննարկվել է, ինչպես ՀՀ-ի հետ հարաբերությունների շրջանակը, այնպես էլ Արցախի, ՌԴ-ն ունի խաղաղապահ զորախումբ այնտեղ, ու բնական է, որ մտահոգված է նրանցով, ամեն օր մենք լսում ենք, որ տեղի է ունենում Ադրբեջանի կողմից թիրախավորում սահմանամերձ գոտիներում՝ քաղաքացիական ժողովրդի նկատմամբ, ովքեր գյուղատնտեսական աշխատանքներ են իրականացնում, բայց այդ սահմանների պատասխանատուն նաև խաղաղապահ զորքերն են։ Կարող է՝ քննարկումներ լինեն, որ պայմանավորվել ենք կրակոցներ չլինեն, էս ի՞նչ կրակեցիր, կամ դրա նման մի բան։ Հիմա մենք ունե՞նք արդյոք այն վստահությունը, որ այն, ինչ քննարկվելու է, մենք դրա մասին ամեն ինչ իմանալու ենք, որովհետև օրեր առաջ Մակրոնն է Ալիևին զանգել, զանգերից հետո ՌԴ-ն իր քաղաքացիներին ասել է՝ մի գնացեք ՀՀ սահմանամերձ գոտիներ, միգուցե նաև դա է քննարկվել։ Չեմ ուզում Հոլիվուդից դուրս եկած սցենարներ ու կոֆեի բաժակի մեջ նայելու սցենարներ քննարկել։ Պատկերացրեք, որ մեր վստահությունը հասնի այն մակարդակին, որ մեր դաշնակիցը խոսում է մեր թշնամու հետ, ինքն անպայման մեր շահերն է տանում առաջ, մենք վախի մեջ ենք ապրում, ու դա է ամենավատը, որը ձևավորել է մեր վարած քաղաքականությունը»։

Ամենից շատ դիտված

16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
12:01 Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
08:35 Ապրիլի 22-ին, 23-ին և 25-ին գազ չի լինի տասնյակ հասցեներում
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
18:38 Հայերը սկսում են աստիճանաբար «համակերպվել», որ իբր «Ղարաբաղը Ադրբեջան է», և որ «ի սկզբանե հանձնված էր, մերը չէր»

Ձեզ գուցե հետաքրքրի