Ներքին 1 տարի առաջ - 12:06 11-07-2025

Երևանում քարեր են նետել փողոց, որն էլ, դիպչելով 31 երթուղին սպասարկող ավտոբուսին, կոտրել է դռան ապակին. shamshyan.com

Հուլիսի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Ռուբինյանց փողոցում կոտրել են ավտոբուսի դռան ապակին։

Նշված վայր մեկնած ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները պարզել են, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է և Կոտայքի մարզի բնակիչ 53-ամյա Հովհաննես Հ․-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 19։20-ի սահմաններում թիվ 31 երթուղային ավտոբուսը վարելու ընթացքում Ռուբինյանց 23 հասցեի մոտ նկատել է, որ ինչ-որ մեկը քարով հարվածել է ավտոբուսի դիմացի դռան ապակուն և կոտրել՝ պատճառելով 250 հազար դրամի վնաս։

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը ժամը 19։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 10-ամյա Ռ․ Զ․-ն և 9-ամյա Ա․ Հ․-ն Ռուբինյանց փողոցի 23 շենքի բակում խաղալու ժամանակ, տեսնելով, որ փողոցի այդ հատվածում մեքենաներ չկան, քարեր են նետել փողոց, որն էլ, դիպչելով նշված ավտոբուսին, կոտրել է ապակին։

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։

Հովհաննես Հ․-ն աշխատում է «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում՝ որպես վարորդ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան